PayPal-ը պատրաստվում է աշխատանքից հեռացնել 2000 աշխատակցի՝ մոտ 7%-ին։
PayPal-ի նախագահ և գործադիր տնօրեն Դեն Շուլմանն ասել է, որ կրճատումները կիրականացվեն առաջիկա շաբաթների ընթացքում, և դրանք որոշ բաժինների վրա ավելի շատ կանդրադառնան:
Ըստ նրա՝ 2022 թվականին PayPal-ը առաջընթաց գրանցեց՝ իր ռեսուրսները կենտրոնացնելով առաջնահերթ ոլորտների վրա և ճշգրտելով ծախսերը, և, չնայած դրան, դեռ շատ անելիքներ կան։
Բոլոր կրճատված աշխատակիցներին խոստանում են ծառայությունների առատաձեռն փաթեթներ և, անհրաժեշտության դեպքում, խորհրդատվություն՝ այլ ընկերություն տեղափոխվելու հարցում:
Երրորդ եռամսյակի իր զեկույցում PayPal-ը գերազանցեց եկամուտների վերաբերյալ վերլուծաբանների սպասումները: Սակայն չորրորդ եռամսյակի կանխատեսվող եկամուտը ցածր է վերլուծաբանների գնահատականներից: Միևնույն ժամանակ, ընկերությունը բարձրացրեց մեկ բաժնետոմսի շահույթի կանխատեսումը ամբողջ ֆինանսական տարվա համար:
PayPal-ը կհայտնի իր չորրորդ եռամսյակի մասին փետրվարի 9-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում