Ճապոնիան 170 միլիոն դոլարի դրամաշնորհ է հատկացրել Ուկրաինային՝ կարևորագույն ենթակառուցվածքը վերականգնելու համար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի համայնքների, տարածքների և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը։
Հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ այս միջոցները կուղղվեն արտակարգ իրավիճակների վերականգնման ծրագրերի իրականացմանը, մասնավորապես՝ կրիտիկական ենթակառուցվածքների վերականգնմանը։
Օգնության տրամադրման որոշումը նախատեսում է Ուկրաինայի իշխանությունների և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև դրամաշնորհային համաձայնագրի կնքում։
Օժանդակության պայմանների համաձայն՝ հատկացված միջոցները կուղղվեն ուկրաինական կարիքների համար ճապոնական ընկերություններից ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելուն։
Հունվարի սկզբին Ճապոնիայի կառավարությունը հայտարարեց Ուկրաինայի վերականգնման համար 95 մլն դոլար հատկացնելու մասին։ Այդ միջոցները կուղղվեն Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրին՝ որպես գործընկերության համաձայնագրի մաս:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում