Spotify-ի վնասն ավելացել է գրեթե 7 անգամ

1 Min Read

Spotify-ն հրապարակել է 2022 թվականի չորրորդ եռամսյակի իր ֆինանսական հաշվետվությունը։ Եռամսյա վնասը կազմել է 270 միլիոն եվրո՝ գրեթե 7 անգամ ավելի, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածի 39 միլիոն եվրոն։

Ծառայության վճարովի բաժանորդների թիվն աճել է 10 մլն-ով՝ հասնելով 205 մլն-ի, իսկ օգտատերերի ընդհանուր թիվը՝ 489 մլն-ի, եկամուտներն աճել են 18%-ով՝ տարեկան կտրվածքով և կազմել 3,2 մլրդ եվրո։

Ամբողջ 2022 թվականին Spotify-ն գրանցել է 430 միլիոն եվրո զուտ վնաս՝ 11,7 միլիարդ եվրո եկամուտով, իսկ 2021-ին այն տարեկան 34 միլիոն եվրո վնաս է կրել՝ 9,7 միլիարդ եվրո եկամուտով:

Վերջերս Spotify-ն հայտարարեց, որ կկրճատի իր անձնակազմի 6%-ը՝ մոտ 600 մարդ: 

Ծառայությունը հասույթի մոտ 70%-ը փոխանցում է երաժշտության սեփականատերերին։ Պիտակների վրա իր կախվածությունը նվազեցնելու համար ընկերությունը սկսել է ներդրումներ կատարել փոդքասթերում, սակայն մինչ այժմ այս ռազմավարությունը հաջող չի եղել:

 

Կիսվեք այս հոդվածով