«Չելսին» ավարտեց ԱՊԼ-ի պատմության ամենաթանկ տրանսֆերը

1 Min Read

Լիսաբոնի «Բենֆիկա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը պաշտոնապես դարձել է Լոնդոնի «Չելսի»-ի ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդվում է Պորտուգալիայի արժեթղթերի շուկայի հանձնաժողովի կայքում։

Տրանսֆերի արժեքը կազմել է 121 մլն եվրո, ինչը ռեկորդային գործարք է Անգլիայի պրեմիեր լիգայի (EPL) պատմության մեջ։ Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել մինչև 2031 թվականի ամառ։

Մինչ այդ ռեկորդը պատկանում էր «Մանչեսթեր Սիթի»-ին, որը 113 միլիոն եվրոյով ձեռք էր բերել անգլիացի կիսապաշտպան Ջեկ Գրիլիշին «Աստոն Վիլլա»-ից։


ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Նեյմարին


Քաթարում կայացած 2022 թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Էնցո Ֆերնանդեսը ազգային հավաքականի կազմում նվաճեց չեմպիոնական տիտղոսը, ինչպես նաև արժանացավ մրցաշարի «Լավագույն երիտասարդ խաղացող» մրցանակին։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը Պորտուգալիայի առաջնությունում անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով