ԱՄՆ-ն շարունակում է խստացնել իր տնտեսական քաղաքականությունը Չինաստանի խոշոր ընկերությունների նկատմամբ։ Այդ նպատակով ԱՄՆ իշխանությունները դեռևս դիմում են անուղղակի գործիքների օգնությանը։ Հատկապես ուշադրության կենտրոնում են պահվում չինական բարձր տեխնոլոգիական ընկերությունները։
Այս քայլի նպատակը կայանում է նրանում, որ Բայդենի վարչակազմը փորձելու է խոչընդոտել ամերիկյան ընկերությունների կողմից չինական Huawei ընկերությանը որոշակի ապրանքների արտահանմանը։
Huawei-ն մի քանի տարի բախվել է 5G-ի և այլ տեխնոլոգիաների ապրանքների հետ կապված ԱՄՆ արտահանման սահմանափակումներին, սակայն ԱՄՆ Առևտրի նախարարության պաշտոնյաները մի շարք ամերիկյան ընկերություններին որոշակի ապրանքներ և տեխնոլոգիաներ վաճառելու արտոնագրեր են տրամադրել: Օրինակ, Qualcomm Inc-ը (QCOM.O) 2020 թ.-ին ստացել է Huawei-ին 4G սմարթֆոնի չիպեր վաճառելու թույլտվություն։
Խոսակցություններ կան, որ նոր արգելքները վերաբերելու են այնպիսի ապրանքների արտահանմանը, ինչպիսիք են 4G ապրանքները, Wifi 6 և 7-ը, արհեստական ինտելեկտը, բարձր արդյունավետության հաշվարկներն ու ամպային համակարգերը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում