Twitter-ի մի քանի հեռացված աշխատակիցներ ասել են, որ ընկերությունն այդպես էլ չի վերցրել իրենցից աշխատանքային նոթբուքերը: Ըստ Wired-ի, նախկին աշխատակիցները վախենում են պոտենցիալ իրավական խնդիրներից՝ կապված Իլոն Մասկի «նվերի» հետ, որը ղեկավարում է սոցցանցը 2022 թվականի հոկտեմբերից։
Նախկին ծրագրային ապահովման ինժեներ Էրիկ Ֆրոնհոֆերը, ով հեռացվել է նոյեմբերին, ասել է, որ ընկերության կողմից աշխատանքային համակարգիչը վերադարձնելու պահանջ չի ստացել։
Նրա խոսքով՝ Apple MacBook Pro-ն շարունակում է պահարանում դրված մնալ, քանի որ սարքը թվայնորեն արգելափակվել է Ֆրոնհոֆերի աշխատանքից հեռացվելուց անմիջապես հետո և օգտագործման ենթակա չէ։
Twitter-ի երկու այլ նախկին աշխատակից նույնպես ասել են, որ դեռ իրենց մոտ ունեն աշխատանքային նոութբուքեր: Նրանք մտահոգված են, որ աշխատանքային սարքավորումների հետագա պահպանումը կարող է հանգեցնել վերջնահաշվի ուշացման կամ նույնիսկ իրավական խնդիրների առաջ կանգնեցնել:
Wired-ի տեղեկատվության համաձայն, միայն մի քանի աշխատակիցներ են վերջերս սկսել նամակներ ստանալ աշխատանքային տեխնիկային տիրապետելը հաստատելու անհրաժեշտության մասին: Դրանում նշված են սմարթֆոններն ու լիցքավորիչները, սակայն ընկերության նոութբուքերը հանձնելու պահանջ չկա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում