Հաստատվել է ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողների աջակցության ծրագիրը

1 Min Read
📌 Հաստատվել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թ․ սեպտեմբեր ամսին ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման աջակցության ծրագիրը:
✅ Միջոցառման շահառուները՝ այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը․
• որը 2022 թ. սեպտեմբերի 11-ի դրությամբ փաստացի իրականացրել է կացության կազմակերպման գործունեություն Ջերմուկ համայնքում,
• ում 2022 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների շրջանառությունը չի գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի շրջանառության 50%-ը,
• ով դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունի 100 հազ. դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ։
Օժանդակության համար դիմելու կարգը․
Անհրաժեշտ է մինչև 2023 թ․ մայիսի 1-ը լրացնել հղումով ներկայացված հայտը։
Միջոցառման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ անցնելով հետևյալ հղումով։
Կիսվեք այս հոդվածով