Չինաստանի Սիչուան նահանգի իշխանությունները հանել են ընտանիքում երեխաների թվի սահմանափակումները։ Սա ևս մեկ միջոց է՝ ուղղված երկրում ծնելիության անկման դեմ պայքարին։
Չինաստանի իշխանությունները մի քանի տարի փորձում են փոխել ժողովրդագրական բացասական միտումը, որն առաջացել է «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականության արդյունքում։ Անցյալ տարի Չինաստանի բնակչությունը 60 տարվա մեջ առաջին անգամ նվազել է։ Բնակչության նախորդ անկումը եղել էր Մաո Ցզեդունի տնտեսական փորձի հետևանքով, այսպես կոչված, «մեծ թռիչքով», որը հանգեցրեց համատարած սովի և մահացության աճի։
2023 թվականի հունվարի 23-ին Չինաստանի կառավարությունը հրապարակեց վիճակագրություն, ըստ որի 2022 թվականին Չինաստանում ծնվել է 9,56 միլիոն մարդ, մահացել՝ 10,41 միլիոնը:
Սիչուանում իրավիճակն ամենավատը չէ, սակայն 60 տարեկանից բարձր մարդկանց թիվը կազմում է ընդհանուր բնակչության 21 %-ը, ինչը գերազանցում է երկրի միջին ցուցանիշը՝ 17,4 %-ը: Եթե այս միտումը չփոխվի, ապա 2040 թվականին այդ ցուցանիշը կհասնի 28 %-ի։
Սիչուանի կառավարությունը փորձում է խթանել ծնելիությունը։ Օրինակ՝ 2021 թվականին Պանժիհուա նահանգի քաղաքներից մեկը դարձավ Չինաստանում առաջինը, որը սուբսիդիաներ տրամադրեց այն ընտանիքներին, ովքեր ցանկանում են ավելի շատ երեխաներ ունենալ:
«Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը, որն առաջացրել է Չինաստանի ներկայիս խնդիրները, աստիճանաբար դադարեցվեց:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում