Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է 2023–2024 թվականներին համաշխարհային տնտեսության և առանձին երկրների տնտեսությունների վիճակի թարմացված կանխատեսումը։
Ռուսաստանի համար կանխատեսումը բարելավվել է։ 2023 թվականին հիմնադրամը կանխատեսում է Ռուսաստանի ՀՆԱ-ի 0,3% աճ (ըստ հոկտեմբերյան կանխատեսման՝ սպասվում էր 2,3% անկում), իսկ 2024 թվականին՝ 2,1% աճ։
Ընդհանուր առմամբ, աշխարհում 2022 թվականին տնտեսական աճը եղել է 3,4 % մակարդակում, այս տարվա համար ԱՄՀ-ն կանխատեսում էր դրա անկումը՝ մինչև 2,9 %, իսկ 2024 թվականին՝ թույլ աճ՝ մինչև 3,1 %։ Այս կանխատեսումները ևս բարելավվել են․ հոկտեմբերի համեմատ՝ նախորդ տարվա արդյունքներն ավելի բարձր են եղել 0,2%-ով։ Նույն 0,2%-ով աճել է նաև 2023 թվականի նոր կանխատեսումը։
ԱՄՆ-ում տնտեսական աճը 2022 թվականին կազմել է 2%։ Հետագայում ԱՄՀ-ն ակնկալում է ցուցանիշի նվազում՝ 2023 թվականին՝ 1,4%, 2024 թվականին՝ 1%։
Չինաստանում ՀՆԱ-ի աճը նախորդ տարի կազմել է 3%, 2023-ին ակնկալվում է, որ այն կաճի մինչև 5,2%: 2024 թվականին այն կդանդաղի մինչև 4,5%։
Հնդկաստանի տնտեսությունը 2022 թվականին աճել է 6,8%-ով։ 2023 թվականին սպասվում է դանդաղում մինչև 6,1%, 2024 թվականին ՀՆԱ-ն կվերադառնա 2022 թվականի մակարդակին։
Համաշխարհային բանկի վերլուծաբանները հունվարին հաշվարկել էին, որ 2022 թվականին Ռուսաստանի տնտեսությունը կնվազի 3,5 %-ով։ 2023 թվականին անկումը կշարունակվի՝ մինչև 3,3%, իսկ 2024 թվականին սպասվում է 1,6% աճ։
Տնտեսական զարգացման նախարարությունը կանխատեսում էր 0,8% անկում 2023-ին, բայց 2,6% աճ 2024-ին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում