Ի՞նչ է սպասվում ԵՄ տնտեսությանը

1 Min Read

Տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին ասել է, որ Եվրամիությունում սպասվում է տնտեսության «զուսպ աճ», և չի լինի ռեցեսիա։ Հայտնում է ANSA-ն։

Նա նշել է, որ ԵՄ-ում «ռեցեսիայի և ստագֆլյացիայի անխուսափելիության» սցենարը չի իրականանա, և հավելել, որ այնուամենայնիվ մայրցամաքը կբախվի մեծ թվով տարբեր խնդիրների։

Ջենտիլոնիի խոսքով ՝ Եվրոպային «սպասվում է շատ սահմանափակ աճ, որը պետք է պահպանել»։


Morgan Stanley-ն և Deutsche Bank-ն ակնկալում են, որ եվրոն կամրապնդվի լավ եղանակային պայմանների ֆոնին


Ավելի վաղ իսպանական El Pais թերթը գրել էր, որ էներգակիրների գների կրճատումը եվրոպական երկրներին հեռացրել է հնարավոր լուրջ ռեցեսիայից:

Հոդվածի հեղինակը գրել է, որ Եվրամիությունը հանգիստ շունչ է քաշել վերջին ամիսներին գազի գնի անկման և լավ եղանակի պատճառով, ինչը նպաստել է վառելիքի ավելի քիչ սպառմանը։ Էներգետիկ շուկայում իրավիճակի բարելավման հետ կապված փոխվել է որոշ քաղաքական և տնտեսական գործիչների տոնայնությունը։

Share This Article
Թողնել մեկնաբանություն