Ավելի քան 20 տարվա ամվտոմոբիլաշինական դաշինքը ենթարկվում է արդիականացման

1 Min Read

Nissan Motor Co-ն և Renault SA-ն աշխարհի խոշորագույն մեքենաշինական ընկերություններից են, որոնք որոշում են կայացրել արդիականացնել արդեն 20 տարի գործող դաշինքը երկու կազմակերպությունների միջև։

Այս արդիականացման կարիքը պայամանավորված էր նրանով, որ ընկերությունները փորձում են դառնալ առավել հավասար գործընկերներ։ Նկատենք, որ տարիներ շարունակ այս խնդիրը տարաձայնությունների պատռճառ էր դարձել Nissan Motor Co-ի ղեկավարությունում։

Ժամանակին Renault SA-ն մեծապես օգնել է Nissan-ին, որի արտադրության ծավալները էապես փոքր են։

Նոր արդիականացված դաշինքը ճապոնական ընկերությանը թույլ կտա ներդրումներ կատարել Renault-ի նոր բիզնեսում, որը պետք է ապահովի ընկերության էլեկտրոմոբիլների արտադրությունը։ Դաշինքի մոդիֆիկացման շուրջ վարվող բանակցություները տևել են 4 ամիս և հիմնական խնդիրը կապված էր համատեղ ինտելեկտուալ սեփականության օգտագործման հետ։

Այսպիսով․ նոր պայմանավորվածությունների համաձայն՝ Renault SA-ն կկրճատի իր բաժնեմասերի մասնաբաժինը 43%-ից 15%-ի, իսկ ազատված 28%-ը կփոխանցվի ֆրանսիական տրաստին։

Կիսվեք այս հոդվածով