Տեղաբաշխվել են 2023 թվականի մայիսի 1-ին մարվող պետական կարճաժամկետ պարտատոմսեր

1 Min Read
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 30-ին տեղաբաշխվել են 2023 թվականի մայիսի 1-ին մարվող պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 3 միլիարդ դրամ ծավալով:
🔸 Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 6 միլիարդ 429 միլիոն 560 հազար դրամ, միջին կշռված եկամտաբերությունը` 11.2 %:
🔸 ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ 👉 gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝ 👇
🔹 Ամիրյան 23/1
🔹 Տիգրան Մեծի 24
🔹 Կոմիտաս 49
❗️ Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:
💻 Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am ինտերնետային կայքից:

Կիսվեք այս հոդվածով