ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը

1 Min Read

Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցների կողմից առավել ռիսկային չվերթների ուղևորների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում բացահայտվել են ՀՀ-ից առանց հայտարարագրման ոսկյա շղթաների արտահանման դեպքեր։

Իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում կանխվել է ֆիզիկական անձանց կողմից ՀՀ-ից երրորդ երկրներ` հիմնականում Թուրքիա և ԱՄԷ, ոսկու ապօրինի տեղափոխման 9 դեպք` ընդհանուր 22,7 կգ քաշով։ Իրավախախտման առարկա հանդիսացող մեկ ոսկյա շղթայի քաշը տատանվում է 2,5 կգ-ի սահմաններում, իսկ արժեքը հասնում է 52 մլն դրամի։

Փաստերի առթիվ, ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենքի 316-րդ հոդվածով, կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ և նյութերի հետ տրամադրվել ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյությում։

Հայտնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Կիսվեք այս հոդվածով