Ethereum-ը և Cardano-ն միշտ հակասություններ են ունեցել միմյանց հետ: Սակայն դրանք 2022 թվականին ամենաակտիվ ծրագրավորողներով բլոկչեյններն էին` տարվա ընթացքում, համապատասխանաբար, միջինում 223 և 151 օրական մշակողներով:
DappRadar-ի վերջին զեկույցի համաձայն՝ Ethereum-ը գրանցել է ակտիվ մշակողների թվի ամենափոքր անկումը` 9,37% և կարողացել է պահպանել իր գերիշխող դիրքը: Cardano-ի ծրագրավորողների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 26,47%-ով։
Մշակողների գործունեությունը ցույց է տալիս բլոկչեյնի առողջ աճը։ Ըստ զեկույցի՝ սա պատկերացում է տալիս ծրագրավորողների հետաքրքրության և ներգրավվածության մակարդակի մասին, ինչը կարևոր է «նոր առանձնահատկություններ մշակելու, անվտանգության բարելավման, ցանցային էֆեկտների, նորարարության ընդունման համար»:
Բացի դրանցից, լավագույն հնգյակում ներառված էին 3 մոդուլային բլոկչեյններ՝ Polkadot, Kusama և Cosmos:
Polkadot-ում և Kusama-ում ծրագրավորողների ակտիվությունն աճել է համապատասխանաբար 16,06%-ով և 12,80%-ով՝ ներգրավելով օրական միջինը 129 ակտիվ ծրագրավորողների: Cosmos-ը գրանցել է միջինում օրական 117 ծրագրավորող:
Միևնույն ժամանակ, Solana-ն և Internet Computer-ը (ICP) 2022 թվականին գրանցել են ակտիվ ծրագրավորողների ամենազգալի ձեռքբերումները: Նախորդ տարվանից այս երկու բլոկչեյն ցանցերում ծրագրավորողների թիվն աճել է համապատասխանաբար 1320%-ով և 1050%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում