Մինչ ռուսաստանը և արևմուտքը շարունակում են պատերազմական գործողությունները ՈՒկրաինայում, իր խաղաղ զարգացումն է շարունակում
Չինաստանը։
Ինչպես հաղորդում են լրատվական մի շարք աղբյուրներ` գերարագ վաակումային գնացքն ավարտել է իր առաջին փորձնական երթերը։ Դրանք իրականացվել են Շանսի նահանգի Դատում քաղաքում։
Դեռևս գնացքի արագությունը արձանագրվել է 50 կմ/ժ մակարդակում։ Հաջորդ սերնդի գնացքները փորձելու են ուղևորներ և բեռներ տեղափոխել 1000 կմ/ժ կամ ավելի արագությամբ։
Նախագծի՝ ըստ պլանի ընթանալու պարագայում, չինական վակումային գնացքը կդառնա աշխարհի ամենաարագ ցամաքային տրանսպորտային տեխնոլոգիան։ Ներկայումս գերարագ գնացքներն աշխատում են 380 կմ/ժ արագությամբ։ Վերջինիս ավելացման արդյունքում դիտվում է ռելսերի մաշվածության և էներգիայի սպառման աճ օդի դիմադրության պատճառով։
Սակայն, չինական վակումային գնացքները, որոնք աշխատում են maglev տեխնոլոգիայով, վերացնում է շփումը, որ մաշում
է ռելսերը, իսկ վաակումային խողովակը, որի միջով սլանալու է ապագա գնացքը, նվազեցնում է օդի դիմադրությունը։