ԱՄՆ խոշոր ընկերություններում զանգվածային կրճատումներ են։ Google-ը, Microsoft-ը, Amazon-ը և այլ ընկերություններ հեռացնում են տասնյակ հազարավոր աշխատակիցների՝ հաճախ ազատելով նրանց բառացիորեն մեկ գիշերվա ընթացքում: Գրում է Forbes-ը:
Նման զանգվածային կրճատումները սպառնում են տնտեսությանը և աշխատաշուկային:
Միայն հունվարի սկզբից ամերիկյան խոշոր ընկերությունները աշխատանքից ազատել են մոտավորապես 60 հազար մասնագետի։ Իսկ անցյալ ամբողջ տարվա ընթացքում, տարբեր գնահատականներով, ամերիկյան խոշոր ընկերությունները աշխատանքից ազատել են 125 հազարից մինչև 150 հազար աշխատակցի։
Կանխատեսումներ կան, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում Big Tech մասնագետների 15%-ից մինչև 20%-ը կարող է կորցնել աշխատանքը:
Մի շարք խոշոր կազմակերպություններ արդեն հայտարարել են սպասվող նոր զանգվածային կրճատումների մասին. Amazon-ը նախատեսում է աշխատանքից ազատել ավելի քան 18,000, Google-ը՝ 12,000, Microsoft-ը՝ 10,000 աշխատակցի։
Meta-ն, որ Ռուսաստանում ճանաչվել է արգելված ծայրահեղական կազմակերպություն, և Twitter-ը, որ ևս արգելափակված է Ռուսաստանում, շարունակում են դեռ նախորդ տարի մեկնարկած կրճատումները։
Goldman Sachs-ը, Spotify-ն, Salesforce-ը, Wayfair-ը և շատ այլ կազմակերպություններ նույնպես զանգվածաբար կրճատում են աշխատակիցներին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում