Ջուրը մշտապես մեծ դեր և նշանակություն է ունեցել մարդկության կյանքում։ Տարբեր պետություններ պատերազմներ են մղել՝ փորձելով տիրանալ ջրի համապատասխան պաշարներին։
Շատերը կանխատեսում են, որ կգա ժամանակ, երբ ջուրը ավելի թանկ կարժենա, քան նավթը։ Ջրի օգտագործումը խիստ սահմանափակված է աշխարհի անկյուններում։ Այս պայմաններում մարդկությունը մտածում է այլընտրանքային ուղիների մասին։ Այդ ուղիներից մեկն է աղտոտված ջրերի մաքրումը, որը հնարավոր կդարձնի ընդլայնելի ջրի օգտագործումը։

Միևնույն ժամանակ ջրի աղտոտվածության խնդիրներին բախվում են նաև ջրային ռեսուրսներով հարուստ երկրները։ Այս տեսանկյունից իրենց ևս հետաքրքրում է ջրի աղտոտման խնդիրը։ Այս առումով նշանակալի է Ավստրալիայի Բիո-ինժեներիայի և նանոտեխնոլոգիայի ինստիտուտի և Քվինսլենդի համալսարանի քիմիկների հայտնագործած ջուրը մաքրելու նոր մեթոդը։
Վերջինիս էությունը կայանում է նրանում, որ աղտոտված ջրի մեջ լցնում են հատուկ խառնուրդ, որը ջրի մեջ առկա թունավոր էլեմենտները վերածում է մագնիսային մասնիկների, որոնք հնարավոր է հեռացնել սովորական մագնիսի օգնությամբ։ Անշուշտ, այս մեթոդը մարդկությանը տեղափոխում է ջրային ավազանների մաքրման նոր մակարդակի, որի դեպքում մաքրման ծախսերը անհամեմատ ավելի քիչ են, իսկ արդյունավետությունը՝ բավականին բարձր։