Tesla էլեկտրական մեքենաների ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ ոչ թե ամերիկյան, այլ միայն չինական ընկերությունն ապագայում կարող է դառնալ Tesla-ի գլխավոր մրցակիցն աշխարհում, փոխանցում է Bloomberg-ը։
«Նրանք բոլորից շատ և բոլորից խելացի են աշխատում: Դրա համար էլ մենք կարծում ենք, որ հենց Չինաստանից ինչ-որ ընկերություն կլինի երկրորդը Tesla-ից հետո»,- ասել է գործարարը։ Մասկը կոնկրետ ընկերության անուն չի նշել։
Իլոն Մասկը փոխել է իր անունը սոցցանցում
Միլիարդատիրոջ խոսքով՝ Tesla-ին դեռ հաջողվում է իր կողմը գրավել նաև չինացի բարձրակարգ մասնագետներին։ Նա ասել է, որ Tesla-ում չինական ուղղության ղեկավար Թոմ Չժուին նշանակել են՝ ԱՄՆ-ում գործարանների աշխատանքի և Հյուսիսային Ամերիկայում ու Եվրոպայում վաճառքների պատասխանատու:
Մասկը դիտարկում է մինչև 3 միլիարդ դոլարի բաժնետոմսերի վաճառքի տարբերակը
Tesla-ի էլեկտրական մեքենաների արտադրության ամենամեծ գործարանը գտնվում է Չինաստանում։ Ընկերությունը կարող է տարեկան շուրջ 750 հազար մեքենա թողարկել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իլոն Մասկը ստիպված է եղել նվազեցնել Tesla էլեկտրամեքենաների գները և 20 % զեղչ առաջարկել նոր գնորդներին՝ ոլորտում սրված մրցակցության պատճառով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում