Հոնկոնգի չինական համալսարանի մասնագետները ռոբոտաշինության ոլորտում բեկում են արել։ Նրանց հաջողվել է ստեղծել փոքրիկ ռոբոտ, որն ըստ անհրաժեշտության կարող է փոխել իր ձևը: Դա նրան թույլ է տալիս շարժվել դժվարին պայմաններում։
Հանդիպելով խոչընդոտի՝ այն բառացիորեն վերածվում է հեղուկի , ապա դարձյալ վերադառնում նախնական վիճակին։
Այն նման է մեզ հայտնի LEGO հավաքածուի փոքրիկ մարդուկին։
Հետաքրքիր է, որ ռոբոտը պատրաստված է ոչ թունավոր նյութից՝ գալիումից (փափուկ, փխրուն, արծաթափայլ սպիտակ մետաղ է՝ կապտավուն երանգով), որի հալման կետը մոտավորապես 30 աստիճան է՝ Ցելսիուսի ստանդարտ ճնշման դեպքում: Հետևաբար դուք կարող եք հալեցնել գալիումը՝ միայն այն պահելով ձեր ձեռքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում