Կառավարությունը հաստատել է Ջերմուկի տնտեսավարողների աջակցության ծրագիրը

1 Min Read

Կառավարությունը հաստատել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թ. սեպտեմբեր ամսին ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման աջակցության ծրագիրը:

Միանվագ աջակցություն կտրամադրվի Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 11-ի դրությամբ կացության կազմակերպում իրականացնող տնտեսավարողներին՝ 2022 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի և գազի ծախսի հանրագումարի 100 տոկոսի չափով։

Ծրագրի իրականացման արդյունքում փոխհատուցում կստանա Ջերմուկում կացության կազմակերպման գործունեություն իրականացնող մոտ 20 տնտեսավարող։

Գազի և էլեկտրաէներգիայի փոխհատուցման ծախսը՝ ըստ նախնական հաշվարկների չի գերազանցի 50-60 մլն դրամը։

Share This Article
Թողնել մեկնաբանություն