Բրիտանական Destination 2 զբոսաշրջային ընկերության վերլուծաբանները մարտն անվանել են ողջ աշխարհում թռիչքներ իրականացնելու համար տարվա ամենաէժան ամիսը։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Ըստ ուսումնասիրության` մարտին կարելի է ցածր գնով տոմսեր գտնել դեպի Թուրքիա, Հունաստան, Խորվաթիա, Իսլանդիա, Կիպրոս և Մալթա։
Բացի այդ, փորձագետները խորհուրդ են տալիս գարնանը մեկնել Բարբադոս, Մավրիկիոս և Մալդիվներ։ Այս ծովափնյա երկրների տոմսերն ամենաէժանն են լինելու ապրիլին։
Ավելի վաղ զբոսաշրջության ոլորտի փորձագետները ռուսաստանցիներին առաջարկել էին ձմռանը արտասահման թռիչքների վրա զգալիորեն խնայելու տարբերակ։ Ըստ մասնագետների՝ հունվարի վերջին արձակուրդ գնալու դեպքում Մոսկվայից Արաբական Միացյալ Էմիրություններ, Հարավային Աֆրիկա, Մալդիվներ և Շրի Լանկա ավիատոմսեր կարելի է գնել ավելի շահավետ գներով, քան ձմեռային արձակուրդների ժամանակ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում