ԱՄՆ-ի արտաքին պարտքը «սպառնում» է համաշխարհային տնտեսությանը. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

ԱՄՆ-ի արտաքին պարտքը շարունակում է անհանգստացնել ոչ միայն ամերիկացիներին, այլ նաև միջազգային հանրությանը: Առաջին անգամ ԱՄՆ կոնգրեսը հաստատել է ընդհանուր փոխառությունների սահմանաչափը 1939 թ.-ին։ Այդ ժամանակվանից պարտքային առաստաղը բազմիցս բարձրացվել է։ Սակայն 2000 թ․-ից սկսած իշխող կուսակցությունն ու ընդդիմությունն այս հարցում սկսեցին ավելի հաճախ հակասել միմյանց։ Այժմ հանրապետականները, որոնք վերահսկում են ներկայացումների պալատը, պահանջում են դաշնային ծախսերին կրճատում։ Սա կարող է վտանգել հանրաճանաչ սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը։ Եթե ԱՄՆ-ի իշխող ուժը և ընդդիմությունը համաձայնության չգան, ապա մեծ է ԱՄՆ-ում դեֆոլտի հավանականությունը։ Ինչպես նշում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանդ էլենը, աշխարհում կարող է սկսվել գլոբալ ֆինանսական ճգնաժամ, եթե ԱՄՆ-ն արտաքին պարտքի գծով դեֆոլտ հայտարարի։

Մեր խորին համոզմամբ, այս կարևոր խնդիրներով զբաղվելու փոխարեն ԱՄՆ-ն զբաղված է աշխարհը երրորդ աշխարհամարտին մոտեցնելով։ Դրա մասին են վկայում վերջին որոշումները, որոնց համաձայն, Ուկրաինա կուղարկվեն գերմանական և ամերիկյան տանկեր։ Ռուսաստանը հայտարարել է, որ այս քայլը կարող է դիտարկվել որպես հարձակում Ռուսաստանի վրա։

Միանշանակ է, որ այս հսկայական ծախսերը, որոնք կատարվում են ԱՄՆ-ի հարկատուների հաշվին, չեն անցնելու աննկատ։ Իրավիճակն առավել հասկանալի դարձնելու համար նկատենք, որ 2022 թ.-ի դեկտեմբերի դրությամբ ԱՄՆ արտաքին պարտքը հասել է $ 31,4 տրիլիոնի։ Դիտարկենք ԱՄՆ արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցության դինամիկան 2015- 2022 թթ ժամանակահատվածում․

Գծապատկեր 1. ԱՄՆ-ի արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցության դինամիկան 2015-2022 թթ․ ժամանակահատվածում

Վիճակագրական տվյալների համաձայն՝ արդեն 2015 թվականին ԱՄՆ-ի  արտաքին պարտք/Հնա հարաբերակցությունը կազմում էր 101,2 %։ Վերջինիս աճման միտումը բավականին դանդաղ բնույթ էր կրում մինչև 2019 թ, երբ արտաքին պարտք/Հնա հարաբերությունը կազմում էր 107 %։ 2019 թվականից հետո նկատվում են արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցության կտրուկ աճեր։ Մասնավորապես, 2022 թ․-ին արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերությունը կազմել է 129 %, որը մի փոքր նվազել է 2021 թ․-ի մակարդակից, երբ արձանագրվել է դիտարկվող ժամանակահատվածի արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցության առավելագույն մակարդակը՝ 139 %։ 

Այս իրավիճակում հետաքրքիր է ուսումնասիրել, թե ԱՄՆ-ի ո՞ր նախագահի կառավարման տարիներին է տեղի ունեցել արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցության առավելագույն աճ և անկում։ Այդ նպատակով դիտարկենք ստորև բերված գծապատկերը. 

Գծապատկեր 2. Արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցության առավելագույն աճ և անկում ապահոված ԱՄՆ-ի նախագահները

Ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, Արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցության առավելագույն անկում ապահովել են նախագահներ Դոնալդ Թրամփը, Բիլ Քլինթոնը և Ռիչարդ Նիքսոնը։ Բիլ Քլինթոնի պարագայում իր կառավարման ավարտին՝ սկզբի համեմատ, արձանագրվել է արտաքին պարտք/ ՀՆԱ հարաբերակցության 13,3 %-ով անկում։ Հակառակ այս պատկերին՝ Բարաք Օբամայի, Ռոնալդ Ռեյգանի և Ջիմի Քարթերի կառավարման տարիներին դիտվել է արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերության առավելագույն աճ։ Մասնավորապես, այստեղ առաջին հորիզոնականում է Ռոնալդ Ռեյգանը, ում կառավարման ավարտին սկզբի համեմատ արտաքին պարտք/ ՀՆԱ հարաբերակցությունն աճել է  59,3 %-ով։ 

 

Կիսվեք այս հոդվածով