Արցախի պետական համալսարանի դոցենտ, տ․գ․թ․, տնտեսագետ Սուրեն Պարսյանն անդրադարձել է «Արցախի շրջափակման ընթացքում ի հայտ եկած տնտեսական խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով հոդվածների շարքին:
Հեղինակներն Արցախի պետական համալսարանի ուսանողներն են:
VII. Շրջափակումից ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի տնտեսությունն է վնասներ կրում
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման պատճառով առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում Արցախի բնակիչները, որոնցից շուրջ 30.000 երեխաներ են, մեծապես զրկված են կենսական նշանակություն ունեցող յուրաքանչյուր հնարավորությունից: Ի հայտ են եկել մի շարք խնդիրներ` դադարեցվել է պարենի, վառելիքի և դեղորայքի կանոնավոր մատակարարումները, առաջացել է մի շարք անհրաժեշտության ապրանքների պակասուրդ, այդ թվում մանկական սննդամթերքի և որոշ ջերմիջեցնող դեղերի:
Նշենք, որ դեկտեմբերի 13-ից դեկտեմբերի 16-ը, ինչպես նաև հունվարի 17-ին Ադրբեջանը փակել է Արցախի գազամատակարարումը: Դրա արդյունքում Արցախի Հանրապետությունում առաջացել է նաև սեղմված գազի պակաս: Վառելիքի մատակարարման խնդիրըիր ազդեցություն է թողել տրանսպորտային փոխադրումների վրա:
Ներկայումս, ադրբեջանական կողմի ահաբեկչական գործողությունների հետևանքովԱղավնո-Բերձոր հատվածում արձանագրվել էէլեկտրաէներգիայի մատակարարման վթար, որի պատճառով Արցախի ժողովուրդը կանգնել է նոր մարտահրավերի առջև: Հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով` համապատասխան սահմանափակումներով: Ելնելով իրավիճակից` հանրապետությունում իրականցավում են հովհարային անջատումներ:
Խնդիրներ առաջացել են նաև առողջապահության ոլորտում: Արցախի Հանրապետության նախարարության բոլոր բժշկական հաստատություններում դադարեցվել են պլանային վիրահատությունները: Նշենք նաև, որ կան բժիշկներ, ովքեր չեն կարողանում վերադառնալ Արցախ, և դրա հետևանքով Արցախի բուժհաստատություններում առկա է կադրային որոշակի դեֆիցիտ:
Այս իրավիճակում լուրջ վտանգի առջև է կանգնած նաև կրթության ոլորտը: Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը փակելու հետևանքով Արցախի դիմորդները զրկվել են Հայաստանի բուհերի ընդունելության քննություն հանձնելու հնարավորությունից:Ջեռուցման և այլ խնդիրների պատճառով մոտ 21000 երեխա զրկվել է կրթություն ստանալու իրավունքից։ Ինչպես նաև շրջափակման պայմաններում սննդի սղության պատճառով փակվել են մանկապարտեզներ, նախադպրոցական խմբեր, երկարօրյա ուսումնական հաստատություններ` զրկելով երեխաներին համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից:
Իրավիճակը բարդ է նաև գյուղատնտեսության ոլորտում: Բանջարեղենի և մրգի խանութները վաղուց չեն գործում: Կապված դիզվառելիքի պակասի հետ գյուղատնտեսության ոլորտը վատթար վիճակում է: Դադարեցված են գյուղատնտեսական բոլոր աշխատանքները: Նշենք նաև, որ պայմանավորված այն հանգամանքով, որ վարելահողերի և պտղատու այգիների զգալի մասը մնացել է թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում մրգի և բանջարեղենի պակասուրդը զգալիորեն նկատվում է:
Շրջափակման հետ հետևանքովտնտեսության մյուս ճյուղերննույնպես ճգնաժամի մեջ են, բազմաթիվ մարդիկ կորցնում են աշխատանքը և եկամտի աղբյուրը: Նշենք նաև, որ Ադրբեջանի կողմից շրջափակման ավելի քան 1 ամսվա ընթացքում 4100-ից ավել աշխատատեղեր են կրճատվել, փակվել են բիզնեսներ: Այս ժամանակահատվածում բազմաթիվ ընկերություններ չունեն աշխատելու հնարավորություն, որը նվազեցնում է պետական բյուջե վճարվող հարկային եկամուտները: Ըստ վերջին տվյալների ավելի քան մեկ ամիս շարունակվող շրջափակման պայմաններում Արցախի մոտ 1000փոքր և միջին տնտեսվարող սուբյեկտներ աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը:
Արցախի շրջափակումից հետո էապես մեծացել են տնտեսական անվտանգության հետ կապված ռիսկերը: Նշենք նաև, որ 2022 թվականի ընթացքում Արցախում տեսանելի տնտեսական ակտիվություն էրգրանցվել, սակայն կապված շրջափակման հետ, ներկայումս ներդրումներ չեն արվում,տնտեսական ակտիվությունը նվազում է:
Ի հայտ են եկել նաև կանխիկի դրամաշրջանառության հետ կապված լուրջ խնդիրներ։ Շրջափակման պատճառով Հայաստանից լրացուցիչ կանխիկ գումարի մատակարարման անհնարինության և բնակչության կողմից մեծ ծավալի գումարի կանխիկացման պատճառով բնակչությունը կանխիկ գումարի ձեռքբերման հետ կապված խնդիր ունի:
Հարկ է նշել նաև, որ շրջափակումից ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի տնտեսությունն է վնասներ կրում: Արցախի սպառողական շուկայում իրացվող բազմաթիվ ապրանքներ արտադրվում են Հայաստանում ու ներկրվում Արցախ: Հիմա հայաստանյան արտադրողների կողմից այդ ապրանքների մատակարարումը, ճանապարհի փակ լինելու պատճառով, կասեցված է, ինչի հետևանքով արտադրողները ստիպված են կրճատել արտադրության ծավալները(օրինակ՝ քաղցրավենիքի, կաթնամթերքի, ծխախոտի և այլ արտադրությունն): Միաժամանակ սպառման հարկադիր կրճատման հետևանքով` վնասներ են կրում նաև ներմուծողները, որոնք ներկրվող բազմաթիվ ապրանքներով ապահովում են ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի սպառողական շուկաները:
Ամփոփելով վերը նշված խնդիրները՝ առաջարկվում են կատարել հետևյալ քայլերը.
- Կապված սննդամթերքի պակասի հետ, որը կարևորագույն խնդիրներից է և դրա պակասը խուճապ է առաջացրել բնակչության մոտ կարող ենք փորձել օգտվել տեղական հումքից: Առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների դեֆիցիտի խնդիրը լուծելու համար՝ Արցախի կառավարությունըորոշել է կտրոնային համակարգի ներդնել, ինչը հնարավորություն կտա առավելագույնս համաչափ բաշխել առկա պարենային ապրանքները, որը գործում է հունվարի 20-ից:
- Հիմնական շեշտը պետք է դնել գյուղատնտեսության վրա, քանի որ այն ԱՀ կարևորագույն ճյուղերից է: Պետք է իրականացնել մի շարք ծրագրեր` սկսած ջերմոցային տնտեսությունից և փորձել իրացնել հայրենական արտադրանքը և ապահովել ներքին շուկայի պահանջները:
- Առողջապահության խնդիրները լուծելու համար ԱՀ կառավարությունը պետք է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության և ՌԴ խաղաղապահ ուժերի միջոցով բոլոր հիվանդներին տեղափոխի Հայաստան՝ զուգահեռաբար Արցախ ներկրելով անհրաժեշտ դեղորայք։
- Քանի որ շատերը զրկվել են քննություն հանձնելու հնարավորությունից, պետք է կազմակերպել նաև առցանց տարբերակով քննություններ: Չնայած էլեկտրամատաակարարման, ինտերնետայի խափանումները բավականին դժվարեցնում են նաև առցանց կրթության կազմակերպումը
- Խիստ կարևոր է էլեկտրամատակաարարման խնդիրը,հետևաբար անհրաժեշտ է նոր ՀԷԿ-եր կառուցել, որը կարող է բավարարել Արցախի էլեկտրամատակարարումը, սակայն դա իրագործելու համարբավականին ժամանակ է հարկավոր:
- Քանի որ շատ աշխատատեղեր փակվել են և բարձրացել է գործազրկության մակարդակը պետք է փորձել այս մարդկանց ներգրավել մեկ այլ օղակում, օրինակ՝ առցանց ձևով օնլայն հարթակի միջոցով նրանց համար համապատասխան աշխատանք առաջարկել:
- Ֆինանսական ոլորտում առաջացած խնդիրը, կապված կանխիկի դրամաշրջանառության հետ, կարգավորելու նպատակով այժմ գործում է կանխիկացման հստակ սահմանաչափ` օրական մինչև 50 հազար դրամի չափով:Միաժամանակ կարելի է որոշակի սահմանափակումներ իրականացնել ավանդների կանխիկացման մասով։ Զուգահեռ կարելի է կիրառել նաև ռուբլին։
Այսպիսով, պետք է արձանագրել, որ շրջափակման արդյունքում առաջացած խնդիրները բազմազան են և գնալով վիճակը վատթարանում է, սակայն պետք է փորձենք կանխել հնարավոր ճգնաժամը, որտեղ մեծ դեր ունի նաև քաղաքական դաշտը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում