ՀՀ-ում գործունեություն ծավալող բանկերը հսկայական հարկեր են վճարում, որի մասին են վկայում հետևյալ տվյալները․
Գծապատկեր 1. ՀՀ բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալները՝ 2022 թ․-ի չորս եռամսյակներում
ՊԵԿ տվյալների հիման վրա կատարված մեր հաշվարկները ցույց են տալիս, որ 16 բանկերը միասին 2022 թ․-ի 4-րդ եռամսյակում վճարել են պետբյուջե 13,684,044 հազար դրամի հարկ: Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ 2022 թ․-ի 4-րդ եռամսյակում 3-րդ եռամսյակի համեմատ բանկերի կողմից վճարված հարկերի ծավալներն աճել են 1 %-ով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ՝ 21 %-ով:
Նկատենք, որ 2021 թ․-ի 4-րդ եռամսյակի տվյալները չեն ներառում ԱՐՑԱԽ ԲԱՆԿԻ վճարած հարկերի գումարները, քանի որ բանկը ընդգրկված չէ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում։ Սակայն, 2022 թ․-ի 4-րդ եռամսյակում բանկերի կողմից վճարած հարկերի ծավալները համեմատելով 2021 թ․-ի 4-րդ եռամսյակում վճարված հարկերի ծավալների հետ, որտեղ ներառված է նաև ԱՐՑԱԽ ԲԱՆԿԸ, կստանանք, որ դիտվել է վճարված հարկերի ծավալների աճ՝ 20 %-ով։
Դիտարկենք ՀՀ յուրաքանչյուր բանկի կողմից վճարված հարկերի ծավալները՝ 2022 թ․-ի չորրորդ եռամսյակում ստորև բերված գծապատկերի օգնությամբ․
Գծապատկեր 2. ՀՀ բանկերի կողմից վճարված հարկերի ծավալները 2022 թ․-ի 4-րդ եռամսյակում
Իրականացված հաշվարկների համաձայն՝ 2022 թ․-ի 4-րդ եռամսյակում վճարված հարկերի ծավալով առաջին հորիզոնականում է հայտնվել ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ՝ 2,276,107 հազար դրամ։ Վերջինս 2022 թ․-ի 3-րդ եռամսյակի համեմատաճել է 63 %-ով, իսկ 2021 թ․-ի նույն եռամսյակի համեմատ՝ 149 %-ով։ ԱԿԲԱ ԲԱՆԿԸ 2022 թ․-ի 4-րդ եռամսյակում վճարել է 1,672,983 հազ․ դրամի հարկ։ Վերջինս նախորդ եռամսյակի համեմատ աճել է 5 %-ով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ՝ 34 %-ով։ Ամերիաբանկը վճարել է 1,664,439 հազ․ դրամի հարկ։ Վերջինս նախորդ եռամսյակի, ինչպես նաև նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ նվազել է 5 %-ով։ 2022 թ․-ի 4-րդ եռամսյակում 2021 թ․-ի 4-րդ եռամսյակի համեմատ վճարված հարկերի ծավալների ամենամեծ անկումը՝ 33 %-ով, դիտվել է ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԻ պարագայում։ Մյուս կողմից 2022 թ․-ի 4-րդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ ամենամեծ անկումը նկատվել է ԷՎՈԿԱԲԱՆԿԻ պարագայում՝ 27 %-ով։
Մեր կողմից նաև իրականացվել է ՀՀ բանկերի դասակարգումն ըստ վճարած հարկերի ծավալների․
Գծապատկեր 3․ Բանկերի դասակարգումը ըստ վճարած հարկերի ծավալների՝ 2022 թ․-ի 4-րդ եռամսյակի դրությամբ
Մեր բնորոշմամբ բանկերը բաժանվել են 4 խմբի՝ «Ա», «Բ», «Գ» և «Դ»։ «Ա» խմբում ներառված են այն բանկերը, որոնք 2022 թ․-ի 4-րդ եռամսյակում վճարել են 2 մլրդ դրամից ավելի հարկ։ Հաջորդիվ գալիս են «Բ» խմբի բանկերը, որոնք վճարել են 1 – 2 մլրդ դրամի հարկ։ Ինչպես կարելի է նկատել Գծապատկեր 3-ում, ամենամեծ խումբը «Գ»-ն է, որում ներառված են այն բանկերը, որոնց հարկային վճարումների ծավալները պատկանում են 500 մլն-ից 1 մլրդ դրամը ներառյալ միջակայքին։ Վերջին խումբը «Դ»-ն է, որի մեջ ներառված բանկերի կողմից կատարված հարկային վճարումների ծավալները 2022 թ․-ի 4-րդ եռամսյակում կազմել են մինչև կես մլն դրամ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում