Twitter-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը փոխել է Twitter-ի իր անունը՝ դառնալով Mr. Tweet։ Միլիարդատերն այս առիթով թվիթթերում գրել է․ «Իմ անունը փոխեցի Mr. Tweet. հիմա Twitter-ն այլևս թույլ չի տա, որ այն հետ փոխեմ»։
Իլոն Մասկը բազմիցս սոցցանցում փոխել է իր անունը և էջի նկարագրությունը։ Այսպիսով, 2019 թվականին նա փոխել է իր անունը Իլոն Տասկի՝ Իլոն Մասկի փոխարեն, որը կարող է նշանակել «փղի ժանիք», իսկ 2021 թվականին այն Իլոն Մասկից փոխել է Lorde Edge-ի։
Սոցցանցում անվանման ամենավերջին փոփոխություններից մեկը տեղի է ունեցել 2022 թվականի աշնանը՝ Twitter-ի գնման գործարքի փակումից առաջ։ Այդ ժամանակ Մասկն իր էջի նկարագրության մեջ իրեն կոչել էր Chief Twit, որը թարգմանվում է որպես «թվիթերի գլխավոր»:
2022 թվականի հոկտեմբերի 28-ին Իլոն Մասկը վերջնականապես փակեց Twitter-ի ձեռքբերման 44 միլիարդանոց գործարքը։ Միլիարդատերը դարձավ ընկերության ղեկավար, իսկ սոցցանցի գործադիր տնօրեն Պարագ Ագրավալը և ֆինանսական տնօրեն Նեդ Սեգալը հեռացան։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում