Չինաստանում ստեղծել են Flying Alarm Clock անունով, պտուտակով (պրոպելլեր) թռչող զարթուցիչ․ պտուտակն ակտիվանում է ազդանշանի գործարկման ժամանակ: Հայտնել է «Вокругтехно» Telegram ալիքը։
«Հասարակ զարթուցիչ, որը ձեզ հնարավորություն չի թողնի «ևս հինգ րոպե» քնելու: Այն չի լռի այնքան ժամանակ, մինչև չգտնեք պտուտակը»,- ասել են հեղինակները։
Նշվում է, որ Flying Alarm Clock-ն ունի նաև ներկառուցված բարձրախոս, որն ակտիվացնում է ձայնային ազդանշանը։ Որպեսզի հնարավոր չլինի այն հեշտությամբ անջատել, ձայնային ազդանշանի միացման հետ միաժամանակ սարքի պտուտակը սկսում թռչել ամբողջ սենյակով մեկ, և քանի դեռ այն իր տեղում չէ՝ զարթուցիչի զանգը չի լռում:
Flying Alarm Clock-ի պատյանը պատրաստված է պլաստիկից, և դրա աշխատանքի համար անհրաժեշտ է հինգ AA մարտկոց, որոնք ներառված չեն փաթեթում։ Սարքը չինական AliExpress շուկայում վաճառվում է 1000 ռուբլով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում