ԱՄՆ-ն դատի է տվել Google-ին

1 Min Read

ԱՄՆ արդարադատության նախարարությունը և 8 նահանգ հայց են ներկայացրել Google-ի դեմ՝ թվային գովազդի շուկայի ենթադրյալ անօրինական մենաշնորհի մեղադրանքով: Հայտնում է Bloomberg-ը։

ԱՄՆ-ի 278,6 միլիարդ դոլար արժողությամբ թվային գովազդի շուկայում Google-ը գերիշխող դերակատար է։ Այն վերահսկում է առցանց գովազդ գնելու, վաճառելու և սպասարկելու համար օգտագործվող տեխնոլոգիայի մեծ մասը:

Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Google-ի գերակայությունը թույլ է տալիս նրան վաստակել առնվազն 0,30 դոլար գովազդատուների կողմից իր առցանց գովազդային գործիքների միջոցով ծախսվող յուրաքանչյուր դոլարի դիմաց:

Արդարադատության դեպարտամենտի հակամենաշնորհային ծառայության ղեկավար Կանտերն ասել է, որ Google15 տարի շարունակ հակամրցակցային գործունեություն է ծավալել, այդ թվում և ունենալով «շուկայում գերիշխող դիրք ձեռք բերելու համար մրցակիցներ ձեռք բերելու սխեմա»։

Ակնկալվում է, որ Alphabet-ի գովազդային գործողությունները, որոնց թվում է նաև Google-ը, 2023 թվականին ԱՄՆ-ում կստեղծեն 73,8 միլիարդ դոլարի թվային գովազդային եկամուտ:

 

Կիսվեք այս հոդվածով