Դոմոդեդովո օդանավակայանում Դուբայից ժամանած ուղևորի մոտ հայտնաբերվել են ադամանդներով խաչեր, որոնց գինը կազմում է մոտավորապես 13 միլիոն ռուբլի։
Ռումինիայի քաղաքացին այս կերպ փորձել է ապօրինի զարդեր տեղափոխել ՝ խուսափելով մաքսյին վճարներից։
Զննությամբ մաքսավորները հայտնաբերել են 18 կարատանոց սպիտակ ոսկուց պատրաստված Graff ապրանքանիշի 18 կրծքային խաչ՝ պատված թանկարժեք քարերով և չհայտարարագրված Bulgari ժամացույց։
Չվճարված մաքսային վճարների ընդհանուր գումարը գերազանցել է 4 միլիոն ռուբլին։ Կնոջը քրեական մեղադրանք է առաջադրվել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում