Համաշխարհային տնտեսությունը գտնվում է բավականին ծանր ժամանակահատվածում։ Խորհրդային միության փլուզումից հետո ավելի քան 30 տարի աշխարհը սովորեց ապրել հնարավորինս ազատ առևտրի պայմաններում։ Չնայած` իր բոլոր թերություններով հանդերձ այդ համակարգը շարունակում էր գոյատևել փոփոխված աշխարհքաղաքական իրողությունների շրջանակում։
Իրավիճակը կտրուկ փոխեց ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Համատարած պատժամիջոցների կիրառումը՝ տնտեսական, քաղաքական և հումանիտար, էական հարված էր համաշխարհային տնտեսությանը։ Ցավոք, իրավիճակը դեռևս հեռու է կարգավորումից։ Նույնիսկ հնչում են տեսակետներ, որ աշխարհը հայտնվել է Երրորդ աշխարհամարտում։ Այս պայմաններում համաշխարհային տնտեսության ընթացքը շարունակ դանդաղում է։
Հետաքրքիր է ուսումնասիրել` աշխարհի տնտեսությունների դանդաղեցմանը զուգահեռ ինչպիսին է տարբեր երկրների մասնաբաժինը Գլոբալ ՀՆԱ-ում.
Գծապատկեր 1. Համաշխարհային ՀՆԱ-ում առավելագույն մասնաբաժին ունեցող պետությունները` 2022 թ․-ի դրությամբ
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Համաշխարհային ՀՆԱ-ի 18,2 %-ը պատկանում է Չինաստանին։
Երկրորդ հորիզոնականում է ԱՄՆ-ն` 13,5 % մասնաբաժնով։ Հնդկաստանը գրավում է երրորդ տեղը՝ 3 % մասնաբաժնով։ Ճապոնիան և Ռուսաստանը զբաղեցրել են համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ հորիզոնականները՝ 3,4 % և 3,2 % մասնաբաժիններով։ Նկատենք, որ ներկայացված վիճակագրությունը Ռուսաստանի և Չինաստանի մասով որակյալ և վստահելի է, սակայն կան որոշակի խնդիրներ։ ԱՄՆ-ի և Ճապոնիայի տվյալների որակը բարձր է։ Հնդկաստանի կողմից ներկայացված վիճակագրությունը խոցելի է։
Ուսումնասիրենք՝ Հայաստանին շրջապատող երկրները ինչպիսի մասնաբաժին ունեն համաշխարհային ՀՆԱ-ում․
Գծապատկեր 2. Համաշխարհային ՀՆԱ-ում ունեցած մասնաբաժինները Հայաստանի հարևան և գործընկեր երկրներում` 2022 թ․-ի դրությամբ
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Թուրքիայի մասնաբաժինը կազմում է 2,2 %։ Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Ղազախստանը 0,4 % արդյունքով։ Ադրբեջանը, Վրաստանը և Բելառուսը արձանագրել են 0,1 % մասնաբաժին։
Հայաստանի և Ղրղզստանի մասնաբաժինը չափազանց փոքր է և մոտ է 0-ին։ Նկատենք նաև, որ Իրանի մասով վիճակագրական տվյալներ չկան։
Նկատենք, որ Գծապատկեր 2-ում բերված երկրներում վիճակագրական տվյալները բարձր որակի չեն։ Այս առումով իրավիճակը լավ է Թուրքիայում, Վրաստանում, Հայաստանում և Բելառուսում։ Անորակ տվյալներ տրամադրում են Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում