Արցախի շրջափակման տնտեսական խնդիրներն ու լուծման ուղիները (6-րդ հոդված)

3 Min Read

Արցախի պետական համալսարանի դոցենտ, տ․գ․թ․, տնտեսագետ Սուրեն Պարսյանն անդրադարձել է «Արցախի շրջափակման ընթացքում ի հայտ եկած տնտեսական խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով հոդվածների շարքին:

Հեղինակներն Արցախի պետական համալսարանի ուսանողներն են:


 

Հեղինակ՝ Մինասյան Մարիա

Արցախի պետական համալսարանի մագիստրատուրա 2-րդ կուրս

«Արցախի շրջափակման ընթացքում ի հայտ եկած տնտեսական խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով հոդվածների շարք


VI. Արցախի բոլոր խանութները պետք է ունենան անկանխիկ առևտուր անելու հնարավորություն

2022 թվականի դեկտեմբերի 12-ից առ այսօր Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ: Շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունը մեծ վնասներ է կրում. այդ  թվում՝ տնտեսական:

Ըստ ԱՀ տեղեկատվական շտաբի տվյալների՝ շուրջ 1000 տնտեսվարող սուբյեկտ շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը: Մեծ թովով փոքր և միջին խանութներ, կրպակներ դադարեցրել են իրենց գործունեությունը։

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնական տվյալներով առնվազն 4100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը: Ավելի քան 14,000 տ կենսական նշանակության ապրանքներ կմատակարվեին ԱՀ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում ԿԽՄԿ և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա չնչին մասը:

2023 թվականի հունվարի 17-ից Արցախում սկսվեց լույսի պլանային անջատումները. ամեն օր 2 ժամ առավոտյան և 2 ժամ երեկոյան անջատում են էլեկտրականությունը՝ հնարավորինս խնայելու նպատակով: Արդեն էլեկտրաէներգիայի անջատումները 6 ժամ տևողության են։ Անշուշտ, այս ամենն ազդում է տնտեսության և բնակչության բնականոն կենսագործունեության վրա։

Ինչպես նաև հունվարի 17-ից սկսած պարբերաբար դադարեցվում է գազամատակարարումը դեպի Արցախ: Այս ձմռան ամիսներին գազամատակարարման դադարեցումը ավելացնում է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը Արցախի տարածքում ներքին վթարների պատճառ է դառնում։

Արցախում նաև կա կանխիկի դրամի խնդիր. բանկոմատների մեծ մասը չեն աշխատում, իսկ աշխատողների դիմաց մեծ հերթեր են լինում: Որպեսզի նման խնդիր չլիներ, պետք է բոլոր խանութներն ունենան անկանխիկ վճարումով առևտուր անելու հնարավորություն: Նաև ցանկալի կլինի օրվա հասույթի մի մասը տեղափոխեն իրենց բանկային հաշիվներ՝ դրամաշրջանառությունը ապահովելու համար: Ողջունելի է, որ Արցախի տարածքում գործող բանկերն իրենց պատրաստակամությունն են հայտնել սպասարկելու մյուս բանկերի քարտապաներին։

Արցախի Հանրապետությունը, ունենալով բոլոր բարենպաստ պայմանները գյուղատնտեսության զարգացման համար, այնուամենայնիվ կախվածության մեջ է ՀՀ-ից ներկրվող գյուղատնտեսական ապրանքներից: Եթե ժամանակին պետական մարմինները հետամուտ լինեին տվյալ խնդրի լուծմանը, ապա ներկայումս Արցախի բնակչությունը չէր ունենա ապրանքների պակաս: Պետական նպատակային ծրագրերը, տնտեսվարողներին ֆինանսական միջոցներ փոխանցելով, պետք է անընդհատ մոնիթորինգներ իրականացնեն, որպեսզի գումարը օգտագործվի ըստ նպատակի: Եթե վերջիններիս կողմից բացակայում է ստուգումները, իսկ ստացված գումարը անհատույց է, ապա ստացողների մեծ մասը գումարը կուղղի անձնական սպառմանը:  Հետևաբար պետք է միշտ հետևողական լինել նման ծրագրերի իրագործման մեջ:

Այսպիսով, Արցախի Հանրապետության տնտեսությունը վերոնշված խնդիրներով պայմանավորված՝ մեծ վնասներ է կրում: Պետության կողմից հնարավորինս արվում են քայլեր՝ դրությունը կայունացնելու համար. օրինակ՝ հունվարի 20-ից կիրառվում է կտրոնային համակարգը՝ որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների համար: 

Կիսվեք այս հոդվածով