Ֆրանսիական AMX-56 Leclerc տանկերը 

1 Min Read

Վերջին ամիսներին Հավաքական  Արևմուտքը ցանկանում է ուկրաինական մարտադաշտ տեղափոխել ՆԱՏՕ-ի բարձր արդյունավետությամբ աշխատող տանկեր։ Անշուշտ, այս գերժամանակակից տանկերը լրջագույն խնդիրներ կստեղծեն ռուսական բանակի համար։

ՆԱՏՕ-ի և աշխարհի լավագույն տանկերի ցուցակում են ֆրանսիական Leclerc տանկերը։ Մշակվել է ֆրանսիայում 1990 թվականին։ Այն համարվում է աշխարհի ամենաարագ և ամենաթանկ տանկերից մեկը։ Վերջինս սկսել են օգտագործել ֆրանսիական բանակում 1992 թ․-ից։ Տանկի վերջին արդիականացման արդյունքում շահագործման տարիները երկարացվել են մինչև 2040 թվականը։ Այս տանկերից աշխարհում կա ընդամենը 876 միավոր. դրանց մեծամասնությունն օգտագործում եմ ֆրանսիայում, իսկ մի մասը ԱՄԷ-ում։

Հետաքրքիրն այն է, որ այս հրազայլի անձնակազմի հասակը չի կարող ավելի լինել 1,8 մ-ից։Սրա պատճառներից մեկն այն է, որ տանկի հիմնական խցիկը նեղացվել է. բավարար պաշտպանություն ապահովելու նպատակով խցիկը համալրվել է ամուր զրահով։ Տանկը նախագծված է այնպես, որ նրա վնասված կամ շարքից դուրս եկած մասերը հնարավոր է շատ արագ կերպով վերականգնել հենց մարտադաշտում։

Հրասայլի արագությունն ասֆալտապատ ճանապարհին կազմում է 71 կմ/ժ, իսկ դաշտում՝ 50 կմ/ժամ։ Անձնակազմի հարմարության համար տանկը հագեցած է վերջին ժամանակների բարձր տեխնոլոգիական սարքավորումներով։ Օրինակ, տանկի խցիկում առկա էկրանների օգնությամբ հրամանատարը կարողանում է տեսնել տանկի շրջակայքում առկա բոլոր թիրախները։ Այս առումով AMX-56 Leclerc-ը համարվում է աշխարհի ամենազարգացած տեխնոլոգիական տանկը։

Կիսվեք այս հոդվածով