Հայկական ընկերությունների կրեդիտորական պարտքը հայկական և արտասահմանյան կազմակերպություններին 2022 թ․-ի սեպտեմբերի վերջի դրությամբ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

Պարտքային «վիրուսը» շարունակում է կլանել միլիոնավոր տնտեսվարողների։ Այս առումով բացառություն չեն հայկական կազմակերպությունները, որոնք պարտավորություններ ունեն ոչ միայն հայկական, այլ նաև արտասահմանյան գործընկերի նկատմամբ։

Հայկական ընկերությունների կրեդիտորական պարտքի ընդհանուր ծավալները հայկական և արտասահմանյան կազմակերպություններին 2022 թ․-ի սեպտեմբերի վերջի և տարվա սկզբի դրությամբ արձանագրել են հետևյալ արդյունքները․

Գծապատկեր 1․ Հայաստանի կազմակերպությունների և Հայաստանի ու այլ երկրների կազմակերպությունների միջև կրեդիտորական պարտքերի ծավալի մնացորդը` 2022 թ․-ի սեպտեմբերի վերջի և տարեսկզբի դրությամբ

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2022 թ․-ի սեպտեմբերի վերջին, տարեսկզբի համեմատ, արձանագրվել է 1,2 % կրեդիտորական պարտքերի ծավալի աճ` կազմելով 3,882,214 մլն դրամ։

Կրեդիտորական պարտքի բաշխումը հայկական ընկերությունների և հայկական ու արտասահմանյան կազմակերպությունների միջև 2022 թ․-ի սեպտեմբերի վերջի դրությամբ կարող ենք նկարագրել ստորև բերված գծապատկերում․

Գծապատկեր 2․ Կրեդիտորական պարտքի կառուցվածքը Հայաստանի կազմակերպությունների և Հայաստանի ու այլ երկրների կազմակերպությունների միջև` 2022 թ․-ի սեպտեմբերի վերջի դրությամբ

Գծապատկեր 2-ից նկատում ենք, որ 2022 թ․-ի սեպտեմբերի վերջին հայկական կազմակերպությունների միջև առկա կերդիտորական պարտքերի մասնաբաժինը ընդհանուր կրեդիտորական պարտքի ծավալներում կազմել է 77 %։ Մյուս կողմից, հայկական և արտասահմանյան կազմակերպությունների միջև առկա կրեդիտորական պարտավորությունների ծավալի մասնաբաժինը կազմել է 23 %։

Հայկական և արտասահմանյան կազմակերպությունների միջև կրեդիտորական պարտքերի ծավալները, ըստ երկրների, կարող ենք ուսումնասիրել հաջորդիվ բերված գծապատկերի միջոցով․

Գծապատկեր 3․ Հայկական և արտասահմանյան ընկերությունների միջև կրեդիտորական պարտքի ծավալները՝ ըստ տարածաշրջանի` 2022 թ․-ի սեպտեմբերի վերջին

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2022 թ․-ի սեպտեմբերի վերջի դրությամբ ԵՄ երկրների և հայկական կազմակերպությունների կրեդիտորական պարտքը կազմել է 70,483 մլն դրամ։ Այս ցուցանիշով ԵՄ երկրների մասնաբաժինը կազմել է 5,2 %։

ԵՄ երկրներից 2022 թ․-ի սեպտեմբերի վերջին կրեդիտորական պարտքի առավելագույն ծավալներն արձանագրվել են հայկական և իտալական կազմակերպությունների միջև՝ 4,186 մլն դրամ: Այլ երկրների և հայկական ընկերությունների կրեդիտորական պարտքը 2022 թ․-ի սեպտեմբերի վերջի դրությամբ հաստատվել է 134,106 մլն դրամ մակարդակում։ Երկրների այս խմբում նշանակալի է Չինաստանի մասնաբաժինը՝ 3 % (40․269 մլն դրամ)։ Հետաքրքրական է, որ թուրքական և հայկական ընկերությունների միջև առկա կրեդիտորական պարտավորությունների մասնաբաժինը կազմել է 1 % (888 մլն դրամ)։

Կրեդիտորական պարտքի ծավալներն ԱՊՀ-ի և հայկական ընկերությունների միջև 2022 թ․-ի սեպտեմբերի վերջի դրությամբ հաստատվել են 103,859 մլն դրամ մակարդակում։ Երկրների այս խմբում ակտիվ են ռուսական ընկերությունները, որոնց մասով կրեդիտորական պարտավորությունների մասնաբաժինը կազմել է 6,5 % (87,059 մլն դրամ)։

Share This Article
Թողնել մեկնաբանություն