Բրիտանական Truphone հեռահաղորդակցական խումբը, որը պատկանում է ռուս գործարար Ռոման Աբրամովիչին և նրա գործընկերներին, 1 ֆունտով վաճառվել է երկու եվրոպացի ձեռնարկատիրոջ։ Այս մասին հայտնում է Telecomstechnews-ը։
Գերմանացի գործարար Հաքան Կոխը և նրա բիզնես գործընկեր Պիրրոս Կուսիոսը դարձել են ընկերության նոր սեփականատերերը՝ գործարքի երկարատև վերանայումից հետո: Արդյունքում նրանք իշխանություններից ստացել են անհրաժեշտ թույլտվությունները։
Հրատարակության համաձայն՝ Truphone-ն ունի 446 աշխատակից, և գնումը ընկերությանը դուրս է բերում «անորոշությունից», որին այն բախվել է ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչի նկատմամբ սահմանափակումներ մտցնելուց հետո:
2022 թվականի մարտի 10-ին հայտարարվեց, որ Մեծ Բրիտանիան Աբրամովիչին ներառել է պատժամիջոցների ցուցակում, և երկրում գործարարի ակտիվները սառեցվել են։ Նույն թվականի մայիսին նա վաճառեց իր «Չելսի» ֆուտբոլային ակումբը ամերիկացի Թոդ Բոուլիին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում