JPMorgan-ը, Bank of America-ն, Wells Fargo-ն ու ևս չորս բանկ միավորվում են՝ ստեղծելու թվային դրամապանակ, որը թույլ կտա գնորդներին առցանց խանութներում վճարումներ կատարել համակարգին կցված բանկային քարտերով:
Ծառայությունը կգործարկվի Early Warning Services (EWS)-ի կողմից, որը պատկանում է Bank of America, Truist, Capital One, JPMorgan, PNC Bank, U.S. Bancorp և Wells Fargo բանկերին։ EWS-ն արդեն կառավարում է բանկերի մեկ այլ համատեղ նախագիծ՝ Zelle ակնթարթային փոխանցումների հարթակը:
Բանկերը ծրագրում են նոր ծառայության ներդրումը սկսել 2023 թվականի երկրորդ կեսից։ Ծառայությունը պետք է դառնա Apple Pay-ի և PayPal-ի մրցակիցը։
EWS-ին պատկանող բանկերի հաճախորդները կկարողանան օգտվել դրանից, և մինչև գործարկման պահը, ծառայությունը կունենա մոտ 150 միլիոն Visa և Mastercard բանկային քարտեր։
JPMorgan-ն ևս ուներ իր Chase Pay թվային դրամապանակը, որը բանկը գործարկել է 2015-ին և փակել 2020-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում