Թբիլիսիում խարդախության մեղադրանքով բերման է ենթարկվել մի տղամարդ, ով ներկայացել է որպես Վրաստանի տեխնիկական համալսարանի դեկան։
Գլխավոր դատախազության տվյալներով՝ նա երիտասարդներին համոզել է, որ կարող է նրանց բուհ ընդունել առանց միասնական ազգային քննություններ հանձնելու 3-5 հազար լարիով (1,1-1,9 հազար դոլար):
Ավելին, նա վստահեցրել է, որ ուսանողական որոշակի ծրագրի շրջանակներում կարող է Թբիլիսիում բնակարաններ փոխանցել ուսանողներին՝ նվազագույնը 7-11 հազար լարիով (2,6-4,1 հազար դոլար):
Ընդհանուր առմամբ նրան հաջողվել է խաբել 10 հոգու՝ ընդհանուր 119 հազար լարիով (44,7 հազար դոլար)։ Այժմ կալանավորին սպառնում է 6-ից 9 տարվա ազատազրկում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում