Իտալիայում ցուցադրվում են 20 միլիոն դոլար արժողությամբ առգրավված արտեֆակտները

1 Min Read

Իտալիան Հռոմի Սպադոլինի սրահում ցուցահանդեսով տոնել է  ավելի քան 20 միլիոն դոլար արժողությամբ 60 հնագույն արտեֆակտի վերադարձը ԱՄՆ-ից:

Ցուցանմուշների մեծ մասը հայտնաբերվել է Ամերիկացի միլիարդատեր Մայքլ Սթայնհարդտի մասնավոր հավաքածուից՝ ներառյալ Հերկուլանումից ժամանակին գողացված այն որմնանկարը, որտեղ փոքրիկ Հերկուլեսը կռվում է օձի հետ, և տղամարդու բրոնզե կիսանդրին, որը թվագրվում է մ. թ. առաջին դարին։

Նշվում է, որ 2021 թվականին Մանհեթենի դատախազությունը Սթայնհարդտին ցմահ արգելել է ձեռք բերել հնություններ՝ նրա մասնավոր հավաքածուից 70 միլիոն դոլար արժողությամբ արվեստի գործեր առգրավելուց հետո:

Մանհեթենի շրջանի դատախազության Հնությունների առևտրի դեմ պայքարի ստորաբաժանման ղեկավար Մեթյու Բոգդանոսի խոսքով՝ ստորաբաժանումն իր տեսակի մեջ միակն է ԱՄՆ-ում և այն քչերից մեկն է աշխարհում, որը միավորում է իրավապահ մարմիններին, արվեստը և հնագիտությունը՝ ամբողջ աշխարհից թալանված գանձերը որոնելու համար:

Նրա խոսքով ՝ իր գոյության 10 տարիների ընթացքում ստորաբաժանումը հայտնաբերել է 300 միլիոն դոլարի 4500 արվեստի գործ, որոնք վերադարձվել են 25 երկիր։ 55 միլիոն դոլար արժողությամբ 500 ցուցանմուշ էլ վերադարձվել է Իտալիա, այդ թվում՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանից։

Կիսվեք այս հոդվածով