Signature Bank-ն այլևս չի աջակցի Binance-ի՝ 100,000 դոլարից պակաս գործարքներին

1 Min Read

Binance-ը՝ կրիպտոարժույթների աշխարհի ամենամեծ բորսան, հայտնել է, որ իր գործընկեր ՝ Signature Bank2023 թվականի փետրվարի 1-ից այլևս չի աջակցի 100,000 դոլարից պակաս առքի ու վաճառքի կրիպտո գործարքներին:

Այսպիսով՝ բանկը նվազեցնում է իր ազդեցությունը թվային ակտիվների շուկաներում: Արդյունքում որոշ անհատ օգտատերեր չեն կարողանա օգտագործել SWIFT բանկային փոխանցումները՝ ԱՄՆ դոլարով կրիպտոարժույթներ գնելու կամ վաճառելու համար՝ 100,000 դոլարից պակաս գումարով։

Թվային ակտիվների շուկայի փլուզման վերաբերյալ մտահոգություններն ազդել են այնպիսի ավանդական ֆինանսական ընկերությունների վրա, ինչպիսիք են Signature-ը և Silvergate Capital-ը: Անցյալ տարի Signature-ի բաժնետոմսերն էժանացել են 64%-ով։

Binance-ի հայտարարության մեջ ասվում է, որ «ակտիվորեն աշխատում են այլընտրանքային լուծում գտնելու ուղղությամբ»: Եվ որ օգտատերերի միայն 0,01%-ն է սպասարկվում Signature Bank-ի միջոցով ։

 

Կիսվեք այս հոդվածով