Փոքրիկ միջուկային ռեակտորները

1 Min Read

Աշխարհում կանաչ էներգետիկային անցման միտումը շարունակվում է: Այս համատեքստում տարբեր երկրներ տարբեր քայլերի են դիմում։

Մասնավորապես, ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը թույլատրել է օգտագործել NuScale Power ընկերության արտադրության փոքրիկ միջուկային ռեակտորները։ Վերջիններս նոր հնարավորություն և նոր հորիզոններ են բացում իրապես մաքուր են էլեկտրաէներգիայի արտադրության համար։ Հեղինակների մտահղացմամբ՝ այս նոր ռեակտորը կօգնի նվազեցնել վնասակար նյութերի արտանետումները։

Նկատենք, որ սա արդեն 7-րդ ներկայացված միջուկային ռեակտորն է, սակայն նպատակահարմար է եղել նախորդ 6-ը  կիրառել ավելի բարդ գործընթացներում։

NuScale Power ընկերության 50 մՎտ-անոց  միջուկային ռեակտորները կարող են օգտագործել նույնիսկ փոքր և միջին ընկերությունները։ Չնայած փոքրիկ միջուկային ռեակտորի գաղափարին՝ տնտեսագետներին հուզում է այն հարցը, որ դրանց՝ առանց այն էլ բարձր գներն աճման միտում ունեն։

Կիսվեք այս հոդվածով