1 դար առաջ այս օրը ծնվեց էսկիմո անվանումով պաղպաղակը։ Այդ է պատճառը, որ յուրաքանչյուր տարի հունվարի 24-ին միջազգային հանրությունը նշում է էսկիմոյի միջազգային օրը։ Օրվա ընտրությունը պատահական չէ։ 1922 թվականի հենց այս օրը Քրիստիան Նելսոնը՝ ամերիկյան Օնավա քաղաքում գտնվող քաղցրավենիքի խանութի սեփականատերը, ստացավ էսկիմո արտադրելու արտոնագիրը։
Էսկիմոն սերուցքային պաղպաղակ է փայտիկի վրա՝ պատված շոկոլադով։ Տվյալներ կան, որ դեռևս հին հռոմում Ներոն միապետը իրեն թույլ էր տալիս այս սառը քաղցրից։ Իհարկե, էսկիմոն միայն պաղպաղակ չէ՝ այն անհոգ ամառային և մանկության օրերի սիմվոլն է։
Ակտիվ կերպով զարգանում է պաղպաղակի միջազգային շուկան։ Որոշ տվյալների համաձայն՝ 2022 թ.-ը պաղպաղակի միջազգային շուկայի ծավալները պետք է հասնեին $ 89 մլրդ-ի։ Աճող պահանջարկը քաղցրի նկատմամբ և եկամուտների աճը տվյալ ոլորտի զարգացման կարևորագույն գործոններն են։ Բացի այդ՝ պաղպաղակի շուկայում նկատվում է նոր միտում․ շուկայում հայտնվում են ցածր կալորիականությամբ պաղպաղակներ, որոնք բավականին մեծ սպառման շուկաներ ունեն։ Անընդհատ ավելանում են նոր համեր և պաղպաղակների նոր տեսակներ, որոնք բավարարում են սպառողների ամենատարբեր պահանջմունքները։ Պաղպաղակի սպառումն աճում է նաև զարգացող երկրների շուկաներում՝ Չինաստանում, Բրազիլիայում և Հնդկաստանում։
Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ ամենաշատ պաղպաղակ օգտագործող երկրներն են.
Գծապատկեր 1․ Պաղպաղակի սպառման առավելագույն ծավալները՝ 2021 թ․-ի դրությամբ
Առաջին հորիզոնականում է Նոր Զելանդիան, որտեղ 1 շնչի հաշվով պաղպաղակի օգտագործումը 1 տարում կազմում է միջինում 28 լ։
Երկրորդ հորիզոնականում է ԱՄՆ-ն, որտեղ 1 շնչի հաշվով պաղպաղակի սպառման ծավալները կազմում են 20,8 լ։
Երրորդ հորիզոնականում է Ավստրալիան։ Այստեղ պաղպաղակի սպառումը 1 շնչի հաշվով կազմել է 18 լ։
Այս ցուցակը եզրափակում է Կանադան՝ 1 շնչի հաշվով միջինում 10, 6 լիտր սպառմամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում