
Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից ստացված Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում մտադիր է իրականացնել մի շարք
ենթածրագրեր, այդ թվում՝

«ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ճանապարհների վերակառուցում»,

«Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգում և հարակից տարածքի բարեկարգում,

«ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի փողոցների վերակառուցում»:

Այդ իսկ նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հրավիրում է ներկայացնել կնքված մրցութային հայտեր վերոհիշյալ ենթածրագրերի շինարարական աշխատանքները իրականացնելու համար:

Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների
Armeps համակարգի միջոցով:

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում Համակարգի կողմից։

Յուրաքանչյուր ենթածրագրին մասնակցելու վերջնաժամկետը և հայտը լրացնելու հղումը ներկայացված են ստորև:

Ջերմուկ
Ժամկետ — 2023 թվականի հունվարի 30-ին ժամը 12:00-ին:

Մարմաշեն
Ժամկետ — 2023 թվականի փետրվարի 10-ին ժամը 12:00-ին:

Գյումրի
Ժամկետ — 2023 թվականի փետրվարի 3-ին ժամը 12:00-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում