Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2022 թ. դեկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսվա տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 704 հազար 420, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 44․949-ով կամ 6.8 %-ով:
Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2023 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 20-նն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 26.7 մլն գործարք` 524.7 մլրդ դրամ արժեքով, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 2.5 մլն գործարքով կամ 10.6%-ով, իսկ արժեքային` 133.7 մլրդ դրամով կամ 34.2%-ով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում