Spotify-ը նախատեսում է զանգվածային կրճատումներ արդեն այս շաբաթ

1 Min Read

Spotify ընկերությունը նախատեսում է կրճատել աշխատակիցների մի մասին արդեն այս շաբաթ։ Հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Կրճատվող աշխատակիցների ստույգ թվի մասին տեղեկություն առայժմ չի շրջանառվում։ Եթե հավատանք ընկերության անցած տարվա երրորդ եռամսյակի հաշվետվությանը, ապա Spotify-ում աշխատում է մոտ 9,8 հազար մարդ։ Spotify-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել առաջիկա կրճատումները:

Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները ստիպված են դիմել զանգվածային կրճատումների՝ գովազդից եկամուտների նվազման, ինչպես նաև աշխարհում անկայուն տնտեսական իրավիճակի պատճառով։

Կրճատումների մասին արդեն հայտարարել են այնպիսի ՏՏ հսկաներ, ինչպիսիք են Amazon-ը, Microsoft-ը և Meta-ն: Ամերիկյան Google կորպորացիայի ղեկավար Սունդար Պիչայը հայտնել է, որ ստիպված է եղել անհապաղ աշխատանքից հեռացնել մոտ 12 հազար աշխատակցի, ինչը կազմում է ընկերության աշխատակիցների ընդհանուր թվի մոտ 6 %-ը։

Կիսվեք այս հոդվածով