Դմիտրի Մեդվեդևը ավելի քան մեկ միլիոն բաժանորդ է հավաքել Telegram-ում

1 Min Read

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ում ավելի քան մեկ միլիոն բաժանորդ է հավաքել։ ФАН-ի փոխանցմամբ, քաղաքական գործչի ալիքը ստեղծվել է անցյալ տարվա մարտին։

Մեդվեդևը որոշել է բացել սեփական Telegram ալիքը, քանի որ հարթակը պահանջված է համարում հաղորդակցության համար։ Ամենից հաճախ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը տեքստային հաղորդագրություններ է հրապարակում, երբեմն էլ դրանց էմոջի կցում։

Դմիտրի Մեդվեդևի ալիքում արդեն հրապարակվել է ավելի քան 200 գրառում։ Վերջին գրառումը նվիրված է Ռամշտեյնում արտասահմանյան քաղաքական գործիչների հանդիպմանն ու Ուկրաինային նոր օգնության քննարկմանը։ Գրառումը դիտել է ավելի քան 800,000 մարդ:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահի հիմնական հրապարակումները նվիրված են քաղաքականությանը, երկրում և աշխարհում տիրող իրավիճակին: Գրառումներից մեկում Դմիտրի Մեդվեդևը որոշել է արտասովոր կերպով գովաբանել ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելին՝ Մոսկվայի մասին նրա արտահայտություններից հետո։

 

Կիսվեք այս հոդվածով