Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչայի որոշմամբ զանգվածային կրճատումների տակ հայտնված 12 հազար աշխատակիցների թվում են նաև տարեկան մոտ 1 մլն դոլար աշխատավարձով աշխատակիցներ: Այս մասին հայտնում է The Information պարբերականը՝ վկայակոչելով տեխնոլոգիական կորպորացիայի աղբյուրներին։
«Իրենց աշխատանքը կորցրածներից ոմանք բարձր ցուցանիշներ են ունեցել աշխատանքային ատեստացիաներում կամ զբաղեցրել են ղեկավար պաշտոններ՝ վաստակելով տարեկան 500 հազարից մինչև 1 մլն դոլար», – պատմել են Google-ի մենեջերները՝ անանուն մնալու պայմանով:
Աղբյուրները նշում են, որ կրճատումները վերաբերում են կորպորացիայի գրեթե բոլոր ընկերություններին և ստորաբաժանումներին՝ սկսած Google Cloud-ից և Chrome-ից մինչև Android-ը և որոնողական համակարգի հետ կապված խմբերը:
Ավելի վաղ Google-ի ղեկավար Սունդար Պիչայը հայտարարել էր, որ ստիպված է եղել աշխատանքից ազատել միանգամից մոտ 12 հազար աշխատակցի, և որ դա «դժվար որոշում է՝ հանուն ընկերության ապագայի ձևավորման»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում