Կոլեկտիվ Արևմուտքը էլ ավելի է խստացնում վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Մասնավորապես, ԵՄ-ից հայտարարում են պատժամիջոցների 10-րդ փաթեթի մշակման մասին։ Վերջինս թույլ է տալու ՌԴ-ն վերցնել պատժամիջոցների ամուր օղակի մեջ՝ հիմքեր ստեղծելով դրանց ամբողջական կատարման և հավանական ճանապարհներով դրանցից խուսանավելու հնարավորությունների արգելափակման համար։
Մյուս կողմից իր պատժամիջոցների լծակն է գործադրում ԱՄՆ-ն։ Վերջինս մտադրվել է հեռացնել ՌԴ-ին Աֆրիկա մայրցամաքից։ Այս գործընթացը արդեն սկսվել էր, երբ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում պայթյունի զոհ դարձավ ՌԴ պաշտոնիա։ Ահաբեկչության պատասխանատվությունը ռուսները բարդում են ԱՄՆ հատուկ ծառայությունների վրա։
ԱՄՆ-ում՝ ՌԴ-ին Աֆրիկայից դուրս բերման պատժամիջոցները դեռև քննարկման փուլում են, սակայն արդեն կան ընդդիմացողներ։ Մասնավորապես, ՀԱՀ արտգործնախարարը կոչ է արել չընդունել պատժամիջոցները, քանի որ դրանք հակասում են բոլոր նորմերին։
Աֆրիկա մայրցամաքը ներկայումս բավականին ցածր մակարդակի ներգրավվածություն ունի համաշխարհային տնտեսությանը։ Դա պայմանավորված է Աֆրիկա մայրցամաքում առկա երկրների պատմությունից, ինչպես նաև մայրցամաքում գործող տարբեր ազդեցության գոտիներով, որտեղ ակտիվ են Արևմուտքի երկրները։ Սակայն, տեղի է ունենում իրավիճակի փոփոխություն․ մայրցամաք են մտնում նոր խաղացողներ՝ Չինաստանը և ՌԴ-ն, որը հավանաբար չի գոհացնում Արևմտյան երկրներին։
Ռուաստանը փորձում է հնարավորինս մեծացնել իր կշիռը, սակայն այն դեռևս չափազանց փոքր է․
Գծապատկեր 1․ ՌԴ արտահանման ծավալներում աֆրիկյան պետոթյունների տեսակարար կշիռը 2022թ․-ի դրությամն
Վիճակագրության համաձայն՝ ՌԴ արտահանման ծավալներում աֆրիկյան երկրների մասնաբաժինը կազմում է ընդամենը 3%-ը, իսկ ներմուծման ծավալներում՝ 1%-ը։ Այս իրավիճակը, ռուսական կողմի պնդմամբ, անթույլատրելի է և անհրաժեշտ է շտկել։ Միևնույն ժամանակ դիտարկենք Աֆրիկայում ՌԴ հիմնական գործընկեր երկրների ցանկը․
Գծապատկեր 2․ ՌԴ հիմնական գործընկեր պետությունները Աֆրիկայում
Գծապատկեր 2-ից տեղեկանում ենք, որ արտահանման տեսանկյունից առաջին երեք հորիզոնականներում են Եգիպտոսը՝ $4,2 մլրդ, Ալժիրը՝ $2,9 մլրդ, և Սենեգալը ու Մարոկկոն՝ $1,2 մլրդ։ Ռուսաստանը հիմնականում ներմուծում է ՀԱՀ-ից՝ $0,8 մլրդ, Եգիպտոսից՝ $0,6 մլրդ, և Մարոկկոյից՝ $0,4 մլրդ։ Ռուաստանը հիմնականում արտահանում է հացահատիկ և ձեթ, ինչպես նաև ներմուծում է մանգանի հանքաքար, մրգեր և կակաո։
Նկատենք նաև, որ աֆրիկյան տարբեր երկրներում իրենց գործունեույթունն են ծավալում ռուսական արտահանող ընկերությունները, ռուս ներդողները և բարձր տեխնոլոգիական կազմակերպությունները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում