Ռոբոտ շինարարն արդեն իրականություն է

1 Min Read

Ռոբոտների զարգացման ծրագրերը գործում են բազմաթիվ երկրներում: Դրանց վրա ծախսվում են միլիարդավոր դոլարներ: Գալու է ժամանակը, երբ
յուրաքանչյուր աշխատատեղի կցվելու է ռոբոտ: Վերջիննրս աշխատելու են մարդկանց փոխարեն, իսկ մարդիկ ստանալու են գումարներ, որից
հատկացումներ են կատարելու ռոբոտների վերանորոգման և նրանցում գործող ծրագրերի թարմացման համար:

Այս ճանապարհին է Boston Dynamics-ը, որը շարունակ զարգացնում է իր Atlas մարդանման ռոբոտի հմտությունները։ Պատկերացնում եք՝ Atlas-ն այժմ իրականացնում է աշխատանքներ, որոնք կիրառելի են շինհրապարակում:

Ռոբոտը կարողանում է օգտակար լինել շինարարներին՝ նրանց տալով աշխատանքի համար անհրաժեշտ գործիքները: Բացի այդ՝ ռոբոտը կարողանում է իրականացնել այնպիսի բարդ շարժումներ, որոնք էապես թեթևացնում են շինարարների գործը:

Այս աշխատանքի ընթացքում Atlas-ն անընդհատ ուսումնասիրում և գնահատում է իրավիճակը՝ ճիշտ այնպես, ինչպես անում են մարդիկ։ Մասնավորապես, ինչ-որ հանձնարարություններ կատարելիս ռոբոտը վերլուծում է շրջակայքը և իրավիճակը, որպեսզի աշխատանքը կատարի
առանց խափանումների:

Boston Dynamics-ի Atlas-ն այնքան էլ չունի կոմերցիոն նշանակություն. այն հնարավորություն է նոր տեխնոլոգիաների փորձարկման համար:

Կիսվեք այս հոդվածով