Արցախի շրջափակման տնտեսական խնդիրներն ու լուծման ուղիները. Սուրեն Պարսյանի առաջարկը (2-րդ հոդված)

7 Min Read

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն անդրադարձել է «Արցախի շրջափակման ընթացքում ի հայտ եկած տնտեսական խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով հոդվածների շարքին, որոնց հեղինակները Արցախի պետական համալսարանի ուսանողներն են:

«Արցախի խնդիրների բարձրաձայնումը և լուծումների մասին խոսելը մեր հիմնական օրակարգային հարցերից մեկը պետք է դառնա։

Եվ այսպես երրորդ հոդվածի հեղինակը՝ Արցախի պետական համալսարանի մագիստատուրա 2-րդ կուրս ուսանող Արմինե Ստեփանյանն է»,- նշել է Արցախի պետական համալսարանի դոցենտ, տգթ Սուրեն Պարսյանը։

 

Հեղինակ՝ Արմինե Ստեփանյան

Արցախի պետական համալսարանի մագիստրատուրա 2-րդ կուրս

«Արցախի շրջափակման ընթացքում ի հայտ եկած տնտեսական խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով հոդվածների շարք

 

 

 

III. Արցախում էներգախնայողության միջոցառումները խիստ անհրաժեշտ են

Արցախի շարունակվող շրջափակման պատճառով մի շարք ընկերություններ չեն կարողանում աշխատել, ինչը հանգեցնում է հարկային եկամուտների նվազեցմանը, աշխատատեղերի կրճատմանը, ավելացել է գործազրկությունը։

Առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների մասով Արցախը բացառապես ներմուծող երկիր է, տվյալ պահին խանութները դատարկ են, քանի որ ներմուծում հնարավոր չէ իրականացնել: Սակայն եթե չլինեին բնակչության կողմից զանգվածային և խուճապային գնումները, առկա ապրանքատեսականին դեռ մի որոշ ժամանակկբավականացնեին բնակչությանը:

Նման իրավիճակներից խուսափելու նպատակով նախ խիստ առաջնահերթ է նոր ճանապարհի կառուցումը: Պատերազմից հետո պետությունը խոշոչ դրամական միջոցներ է տրամադրել բնակչությանը սոցիալական աջակցության համար: Ուստի ավելի ճիշտ կլինի՝ նոր ճանապարհը կառուցվեր, որը ապահով կլինի, և բնակչությունը չի լքի երկիրը:

Ներկայումս բնակչությանը ապահովում են սննդի 5 արտադրատեսակով՝ կիրառելով կտրոնային համակարգը, սակայն առաջին անհրաժեշտության ապրանքների շարքին են դասվում նաև հիգիենայի պարագաները: Առողջության պահպանման համար կարևոր է համապատասխան վիտամինների օգտագործումը, որոնք ավելի շատ պարունակում են մրգերը: Եթե իրավիճակը այսպես շարունակվի անհրաժեշտ է կտրոնային համակարգը կիրառել նաև նշված ապրանքների համար:

Առաջացած տնտեսական խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է, որ պետությունը ձեռնարկի ապրանքների արտադրանքը: Այս դեպքում կարող է հանձնարարել գործարարներին իրականացնել արտադրանքը: Արտադրանքը թողարկելուց հետո պետությունը կգնի ողջ արտադրանքը և կիրականացնի սպառումը: Չնայած ճանապարհ փակ է, սակայն ռուս խաղապահների կամ այլ եղանակներով կարելի է ներկրել անհրաժեշտ ապրանքները, տվյալ դեպքում որպես աջակցություն կարող են նաև ներմուծել հումքը և կազմակերպելարտադրություն: Այնուամենայիվ, ինչ արտադրություն էլ սկսենք իրականացնել, դա որոշակի ժամանակ է պահանջում, ուստի առաջին հերթին պետք է արտաքին քաղաքական խնդիրները լուծել, որպեսզի տնտեսական խնդիրները ևս լուծում ստանան:

Երկրի յուրաքանաչյուր հեկտար հող պետք է օգտագործել գյուղատնտեսության զարգացման համար։ Անհրաժեշտ է բանջարեղենի և մրգերի սերմեր բերել և աճեցնել։ Մոտ 1,5 ամսից արդեն գարուն է, պետք է նախապատրաստվել գարնանային աշխատանքներին։

Արցախում շաքարավազ չի արտադրվում, որը թույլ կտարապահովել ներքին շուկայի պահանջարկի որոշ մասը։ Հետևաբար անհրաժեշտ է քայլ ձեռնարկելշաքարավազի արտադրություն ունենալու ուղղությամբ, ինչպես նաև դրա հումքի արտադրությունը սկսենք կազմակերպել մեր երկրում։ Շաքարավազը ստացվում է շաքարազգի մշակաբույսերի՝ հիմնականում շաքարի ճակնդեղի և շաքարեղեգի մշակման արդյունքում։ Անհրաժեշտ է ճակնդեղի սերմերը ներմուծել և աճեցնել։ Այն աճում է մոտավորապես 4 ամսում։

Ճակնդեղի վրա հիմնված շաքարի արտադրության գործընթացը բաղկացած է արտադրության մի քանի քայլերից:

  1. Արմատային մշակաբույսերի մաքրում կեղտից:
  2. Լվացում – Դրա համար օգտագործվում են սարքեր, որոնք թույլ են տալիս մանրակրկիտ մաքրել հումքը:
  3. Հումքը մաքրելուց և պատրաստելուց հետո անհրաժեշտ է որոշել դրանց նախնական քանակությունը:
  4. Կտրատում – Այս փուլում ճակնդեղը մանրացվում է բարակ չիպսերի մեջ, օգտագործելով ճակնդեղի հատիչներ: Որպես կանոն, պատրաստի չիպսերի չափը տատանվում է 0,5-ից 1,5 մմ: Լայնությունը կարող է լինել մինչև 5 մմ:
  5. Կարևոր է վերստին կշռել ստացված աշխատանքային կտորը և ստանալ թափոնների հարաբերակցությունը տվյալ խմբաքանակի հումքի մեջ:
  6. Մանում – Արդյունքում ստացվածը անցնում է պտուտակային դիֆուզիոն ապարատի միջով ՝ հյութ ստանալու համար:
  7. Հյութերի մաքրում:
  8. Օշարակի պատրաստում – Այնուհետև հյութը գոլորշիանում է, խտանում է ցանկալի վիճակին:
  9. Եռացող օշարակ, գոլորշիացնող հեղուկ – Դրանից հետո ստացվում են շաքարի բյուրեղներ, որոնք ամբողջ գործընթացի նպատակն են:
  10. Չորացում և սպիտակեցում – Այս փուլում շաքարը բերվում է սպիտակ ազատ հոսող արտադրանքի սովորական ձևի:
  11. Փաթեթավորում:

Միջինում 1 տոննա շաքարի ճակնդեղից կարելի է ստանալ մոտ 40% շաքար հեղուկ վիճակում և 10-15% հատիկավոր շաքար:

1 տոննա սպիտակ ճակնդեղի վերամշակումից հետո ստացվում է մոտավորապես 100-150 կգ շաքարավազ:

1 մարդը տարեկան սպառում է 24կգ շաքարավազ:

Անձեռոցիկներ արտադրություն

Թղթի անձեռոցիկների արտադրության հիմքը պատրաստված է ցելյուլոզայի (բջջանյութի) և վերամշակված թափոնների թղթի խառնուրդից:

Միաժամանականձեռոցիկների և թղթից այլ պարագա արտադրության ներդրման խիստ անհրաժեշտության կա Արցախում, դա կազմակերպելու համար պետք է կազմակերպվի ավտոմատ գծերի, փաթեթավորման սարքերի և հումքի ներկրումը: Սկզբնական շրջանում որպես հումք կարելի է օգտագործել Արցախում կուտակված թղթե թափոնները։ Օրինակ՝ միջինում սովորական անձեռոցիկների արտադրական գծերը նախատեսված են 230 x 230 մմ չափսերով մեկ երկու շերտի սպիտակ կտորների արտադրության համար`13-20 գ / մ² խտությամբ: Տվյալ դեպքում 1 րոպեում կարող են արտադրել մոտ 400-500 անձեռոցիկներ:

Ներկայումս խնդիրներ կան էներգամատակարարման ոլորտում: Անհրաժեշտ է հնարավորինս նվազեցնել կախվածությունը Հայաստանից մինչ նոր ճանապարհի կառուցումը:

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ահաբեկչական վարքագծի պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ ադրբեջանական կողմի դիտավորյալ գործողությունների արդյունքում պարբերաբար վթարներենլինում։

Այս իրավիճակում էլեկտրաէներգիայի խնայման համար նպատակահարմար է օգտագործել լեդ լամպեր, արևային լուսավորման լամպեր:

Արցախի գյուղերի մեծ մասը ձմռանը տունը ջերմացնում են վառելափայտի միջոցով, ստացվում է, որ էլեկտրաէներգիան հիմնականում օգտագործում են տունը լուսավորելու, հաց թխելու համար: Տվյալ դեպքում եթե էլեկտրաէներգիայի խնայման համար գյուղերում օգտագործեն լեդ լամպեր, արևային լուսավորման լամպեր, էլեկտրաէներգիայի օգտագործման հիմնական սպառումը կիրականացվի Ստեփանակերտում և շրջկենտրոններում:

Գնային առումով լուսադիոդային լամպերը մի փոքր ավելի թանկ են, սակայն շահագործման առաջին մի քանի ամիսների ընթացքում դրանց խնայած էներգիան փոխհատուցում է կատարված ծախսը:Մարդկանց համար ամենակարևոր ցուցանիշներից մեկը լամպի ծախսած էլեկտրաէներգիայի քանակն է: Լուսադիոդային լամպերը մոտ երկու անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա են ծախսում`ապահովելով նույն լուսավորությունը:

Ռուսաստանումև Չինաստանում գյուղական բնակավայրերի փոքր գետերի բնական ջրհոսքերի վրակառուցվում են միկրո-հիդրոէլեկտրակայաններ:Այդ փորձըկարող է կիրառելի լինել նաևԱրցախում։

 

 

Share This Article
1 Comment