Ջեյմս Քեմերոնը դարձյալ կերտում է կինոյի պատմությունը: Գրում է CNN-ը։
Ըստ Deadline-ի՝ Նրա երկար սպասված «Ավատար. Ջրի ուղին» ֆիլմն այժմ ունի ավելի քան 2 միլիարդ դոլար համաշխարհային եկամուտ:
Սա ֆիլմի տոմսերի վաճառքից ստացված գումարն է՝ նախորդ շաբաթվա վերջի դրությամբ։ Դեկտեմբերին թողարկվելուց հետո արդեն վեցերորդ շաբաթն անընդմեջ ֆիլմը զբաղեցրել է առաջին տեղը:
«Ավատար. Ջրի ճանապարհը» 2009 թվականի «Ավատար»-ի շարունակությունն է, որը շարունակում է գլխավորել բոլոր ժամանակների ամենաշատ վաճառվող ֆիլմերի ցանկը:
Քեմերոնի մեկ այլ ֆիլմ՝ 1997 թվականին նկարահանված «Տիտանիկը», նույնպես 2 միլիարդ դոլար եկամուտ է բերել։ Այս ցուցանիշին հասել են միայն երեք այլ ֆիլմեր՝ «Աստղային պատերազմներ. դրվագ VII – Ուժը արթնանում է», «Վրիժառուներ. անսահմանության պատերազմ» և «Վրիժառուներ. վերջնախաղ»։
Հետևաբար, Քեմերոնը միակ ռեժիսորն է, ում ֆիլմերից երեքը վաստակել են ավելի քան 2 միլիարդ դոլար, ինչպես նաև ընդգրկված են բոլոր ժամանակների ամենավաճառվող ֆիլմերի 6-նյակում:
Ռեժիսորը նախատեսում է թողարկել «Ավատարի» առնվազն երեք շարունակություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում