Նորարարությունները մեր կյանքում ամենուր են: Այժմ մարդիկ չեն կարող պատկերացնել իրենց կյանքն առանց այս անընդհատ փոփոխվող նորույթների։ Խոսքը վերաբերում է նաև վեբ դիզայնին, որը պետք է թարմացվի, այլապես կայքերի սեփականատերերը միայն կկորցնեն։ Մեր օրերում խիստ մրցակցությունը ստիպում է վեբ դիզայներներին բավարարել վեբ օգտատերերի տարբեր ցանկությունները: Այս ճանապարհին մենք ամեն տարի նկատում ենք վեբ դիզայնի նոր միտումներ: Դրանցից մի քանիսը մեզ զարմացնում են, իսկ մյուսներն արդեն հին տարբերակների տրամաբանական բարելավումներ են։ Այս միտումը կշարունակվի նաև 2023 թվականին։ Փորձագետները նշում են վեբ դիզայնի 30 հնարավոր միտումներ 2023 թվականին, որոնցից կներկայացնենք երեքը․
- Կայքի բեռնման ժամանակի կրճատում և էջի արագության բարելավում
Գաղտնիք չէ, որ ներկայացված վեբ դիզայնի կարևորագույն ստանդարտը կայքի բեռնման ժամանակի կրճատումն է և արագության բարելավումը: Արագ բեռնումը UX-ի և SEO-ի առաջատար գործոնն է: Բեռնման արագությունն օգնում է վեբկայքը պահել առաջատար հորիզոնականներում: Հետազոտողները նշում են, որ բեռնման համար նույնիսկ երեք վայրկյանը շատ է օգտատերերի համար։ Այս դեպքում մարդիկ պարզապես կլքեն կայքը։
- Կուրսորներ, որոնք կվերափոխվեն հետաքրքիր անիմացիաների օգնությամբ:
Վեբ կայքն օգտատերերի համար ինտրիգային դարձնելու հնարավոր ուղիներից մեկը դրանում ավանդական տարրերը փոխելն է: Օրինակ, 2023 թվականին մենք պատրաստ կլինենք օգտագործել փոփոխված կուրսորները։ Փոփոխություններ կնկատենք, ինչպես կուրսորի տեսքի, այնպես էլ կուրսորի կողմից հրամաններին արձագանքելու տարբերակների մասով:
- Մարդանման չաթ բոտերի դերակատարումը կաճի
Աշխարհը դառնում է ավելի հանդուրժող «Chatbots»-ի նկատմամբ: Մի քանի տարի առաջ մենք նյարդայնանում էինք ամեն անգամ, երբ չաթ բոտը սկսում էր խոսել մեզ հետ: Այնուամենայնիվ, նոր տեխնոլոգիաները, ինչպիսիք են արհեստական ինտելեկտը և մեքենայական ուսուցումը, փոփոխություններ են կատարում այս բարդ իրավիճակում: Այժմ մարդիկ զրուցում են չաթ բոտերի հետ, հարցեր տալիս նրանց և ստանում պատասխաններ: Այս խոսակցությունը շատ օգտակար է, քանի որ չաթ բոտը նմանվում է մարդուն: Ով գիտի, գուցե ապագայում մենք տեսնենք չաթ բոտեր, որոնք տարբեր հույզեր են արտահայտում՝ կախված իրավիճակից կամ հարցերից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում