Աշխարհի տարբեր երկրների ներսում նկատվում է բևեռացման խորացում։ Ընդ որում՝ այդ բևեռացումը տեղի չի ունենում միայն եկամուտների մասով։ Իրականում բևեռացում դիտվում է տնտեսությունում, քաղաքականությունում և այլ ոլորտներում։
Շատ կարևոր է հասկանալ բևեռացման միտումները, դրանց տարածվածությունը և խորությունը։ Այս նպատակով Էդելմանի վստահության բարոմետրի շրջանակներում 28 երկրում, որտեղ իրականացվել են հարցումները, ավելի քան 32 հզր մարդ փորձել է պատասխանել հետևյալ հարցերին՝
- Իմ ընտանիքն ավելի լավ կլինի՞ 5 տարի հետո
- Կառավարությանը համարու՞մ եք ոչ պատասխանատու
- Ավելի բարձր եկամուտ ունեցող մարդիկ ավելի՞ մեծ վստահություն ունեն ինստիտուտների նկատմամբ
- Առկա՞ է արձագանքների խցիկ կոչվող երևույթը և ցածր վստահությունը լրատվական դաշտի նկատմամբ
Այս պատասխանները խմբավորվել են 4 հիմնական խմբերում, որոնց հիման վրա որոշվել է բևեռացվածության մակարդակը։ Մասնավորապես, առանձնացվել են տնտեսական մտահոգությունները, ինստիտուցիոնալ անհավասարակշռությունը, դասակարգային բաժանումը և Ճշմարտության համար պայքարը։
Այս 4 խմբում ստացված պատասխանները խմբավորելու արդյունքում պարզ է դարձել, որ առավելագույն բևեռացվածություն առկա է հետևյալ երկրներում․
Գծապատկեր 1․ Առավելագույն բևեռացվածություն ունեցող երկրները
Այս խմբում առաջին հորիզոնականում է Արգենտինան, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Կոլումբիան և ԱՄՆ-ն։ Վերջինիս առկայությունն այս ցուցակի երրորդ հորիզոնականում իրապես զարմանալի է։ Սակայն բևեռացվածության միտումները նկատվեցին այն ժամանակ, երբ, օրինակ, Թրամփի աջակիցները փորձեցին գրոհել ԱՄՆ կառավարական շենքերը։ Բացի այդ, հասարակությունում առկա են որոշակի ռասսայական խնդիրներ, որոնք ժամանակ առ ժամանակ սրվում են։
Մյուս կողմում են նվազագույն բևեռացվածությամբ երկրները․
Գծապատկեր 2․ Նվազագույն բևեռացվածություն ունեցող երկրները
Այստեղ առաջատար են Ինդոնեզիան, Չինաստանը և ԱՄԷ-ն։ Այստեղ հետաքրքիրն այն փաստն է, որ նշված երեք երկրներն էլ որևէ կապ չունեն ժողովրդավարության հետ։
Ամփոփելով` մեջբերենք ամերիկացի հայտնի գործարար Ռիչարդ Էդելմանի խոսքերն այն մասին, որ առանց միջամտության մենք ականատես կլինենք ինստիտուցիոնալ վստահության ճգնաժամից անցմանը դեպի ներանձնային վստահության ճգնաժամին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում